Ֆեյսբուքում շատերը հավանություն են տալիս գրողների, նկարիչների, ռեժիսորների ու հայտնի մարդկանց էջերին: Ես նույնպես բացառություն չեմ: Օրինակ` Պարույր Սեւակի պոեզիան շատ եմ սիրում, դրա համար էլ like-ել էի նրա մասին պատմող ֆեյսբուքյան էջը:
Այսօր, սակայն, պարզեցի, որ իմ սիրելի Սեւակը որոշել է «մասնակցել» ընտրություններին` «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Սերգեյ Ղահրամանյանի անունով:
Իսկ եթե ավելի լուրջ`մարդը գրական էջը 3131 like-երով սեփականել է: Ստացվում է յուրացրել են նաեւ իմ ու այլոց ֆեյսբույքան «քվեները»: Երբ այդ մասին գրեցի արդեն կուսակցական դարձած էջի պատին, Սերգեյ Ղահրամանյանը կամ նրա էջը վարողը փորձեց հումոր անել, թե Պարույր Սեւակը եւս իրենց դաշինքից է: Երբ գրեցի, որ դա նման է քվե գողանալուն, իմ ու նրա գրառումները ջնջվեցին:Ու քանի որ գիտեի գլխիս գալիքը, նախօրոք screenshot արեցի:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ». Սերգեյ Ղահրամանյանն ավելի ուշ տրամադրեց հետեւյալ պարզաբանումը. «Մի անձնավորություն, որը մի քանի տարբեր ֆեյսբուքյան էջերի տերն է, և բնականաբար չկարողանալով բոլորին հետևել, որոշել է ինչ որ օգտակար գործ անել, որի մասին ես ընդհանրապես տեղեկություն չեմ ունեցել: Քանի որ այդ էջում 2-3 տարվա մեջ ոչ մի գրառում չէր արվել, և փաստացիորեն անիմաստ էջ էր, պարզապես վերանվանել է, քանի որ չի ցանկացել ֆեյսբուքը ողողել ևս մեկ ժամանակավոր էջով: Իր կարծիքով այդ էջը անհրաժեշտ որոշակի ժամանակահատվածի համար է պետք լինելու և վերջ: Այդ իսկ պատճառով նա հարցում է ուղարկել ֆեյսբուքին և հնարավորություն է ստացել էջի անվանումը փոխել, ինչից հետո շատերն են տեղեկացել այդ փոփոխության մասին:
Բայց գիտակցելով, որ միգուցե այդ ձևակերպումը վատ ընկալվի ֆեյսբուքյան պրոֆիլների կողմից, ամեն դեպքում որոշել է այդ էջի հետ որևէ գործունեություն չծավալի: Եվ ներկայումս, իմ տեղեկություններով, այդ էջը փակված է, քանի որ ի սկզբանե իր նպատակին չի էլ ծառայել: Որից հետո եմ ես միայն տեղեկացել եմ այդ ամենի մասին, և իրողությանը ծանոթանալուց հետո՝ փորձել եմ բոլոր անհասկանալի հարցերի պատասխանը տալ: Ես կապ չեմ ունեցել այդ էջի հետ, երբևէ չեմ օգտագործել այդ էջը»:
Հարգելի՛ս, լիովին կիսում եմ Ձեր վրդովմունքը, բայց իմ կարծիքով, հոտած լոլիկները նետում եք մեջներից ամենաանմեղ թեքնածուի ուղղությամբ 😀
Հարգելի Դավիթ, հոտած ոեւ չհոտած լոլիկներ նետելը իմ նախասիրությւոնների ցանկից դուրս է, չեմ կարծում, թե ե սխալ տուգանքների, ավտոճանապարհային թերությունների եւ կեղծիքների դեմ պայքարողը իրավունք ունի կեղծիքի դիմել: Պարույր Սեւակն ու ես մեղավոր չենք, որ ինքը նման բան է արել:
Հարգանքով՝ Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ