Գործարար Խաչատուր Սուքիասյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ ՀԱԿ-ին աջակցել և աջակցում է, քանի որ նրա հետ ճանապարհ է անցել:
«Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել: Սա է իրականությունը»,- ասաց Խաչատուր Սուքիասյանը:
Մեր այն դիտարկմանը՝ նախընտրական այս փուլո՞ւմ էլ եք շարունակում աջակցել ՀԱԿ-ին, Խաչատուր Սուքիասյանը նկատեց. «Ես աջակցում եմ Կոնգրեսին ցանկացած հարցում՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ իրենց հետ ճանապարհ եմ անցել»:
Ինչ վերաբերում է տեղեկություններին, որ երկու գործարարն էլ մերժել են Սերժ Սարգսյանին այն պատճառով, որ հենց նա չի թույլատրել իրենց առաջադրվել «Ծառուկյան» դաշինքի ցուցակով, ինչի հետևանքով երկուսն էլ դուրս մնացին ընտրապայքարից, Խաչատուր Սուքիասյանն ասաց. «Նախագահն իմ առաջադրվելու հարցում ազդեցություն կամ միջամտություն չի ունեցել: Ինչ վերաբերում է «Ծառուկյան» դաշինքին, Գագիկ Ծառուկյանն իմ վաղեմի, երկար տարիների գործընկերն է, ընկերն է, և ես նրա կողքին եմ: Ինքն այդ համակարգը ստեղծել է, իր անձի շուրջ կառուցված համակարգ է, դրա համար ես հարգել եմ այն, ինչ ինքն ունի: Եվ այդ ամենը հաշվի առնելով՝ ձեռնպահ եմ մնացել»:
Կարդացեք նաև
Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ «1in.am»-ի կայքում: