Վրաստանի արտգործնախարարությունը հայտարարել է, որ չի ճանաչում Լեռնային Ղարաբաղում անցկացված հանրաքվեի արդյունքները։ Այս մասին հայտնում է «Գրուզիա Օնլանը»։
«Վրաստանը չի ճանաչում այսպես կոչված Լեռնային Ղարաբաղի անկախությունը, հետևաբար չի ճանաչում այնտեղ անցկացված հանրաքվեն կամ դրա արդյունքները»,- ասել են Վրաստանի ԱԳՆ-ից։
Նախարարությունում կարծում են, որ անհրաժեշտ է շարունակել երկխոսությունը Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման ուղղությամբ։
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ