Լրահոս
Օրվա լրահոսը

Այստեղ՝ Արցախում, տեսնում եմ բարգավաճում և առաջընթաց. Եվրախորհրդարանի պատգամավոր

Փետրվար 21,2017 19:15

Արցախի Սահմանադրության նախագծի վերաբերյալ փետրվարի 20-ին կայացած հանրաքվեին դիտորդական առաքելությամբ մասնակցել են 100  միջազգային և 103 տեղական դիտորդներ՝  շուրջ երեք տասնյակ երկրներից, ինչպես նաև՝ զանգվածային լրատվամիջոցների 80 և ավելի ներկայացուցիչներ։

Փետրվարի 20-ին և 21-ին՝ հանրաքվեի տեղամասերում քվեարկությունն ավարտվելուց հետո, դիտորդական առաքելություն իրականացրած պատվիրակություններն ու առանձին անհատներ ԼՂՀ հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովի մամուլի կենտրոնի դահլիճում կազմակերպել են ասուլիսներ, որոնց ընթացքում նրանց կողմից տրվել են գնահատականներ՝ հանրաքվեի ընթացքի  և դրա՝ որպես կարևոր քաղաքական իրադարձության վերաբերյալ։ Եղել են նաև առանձին հայտարարություններով հանդես եկողներ։

Այս ձևաչափով փետրվարի 20-ին ԼՂՀ հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովի մամուլի կենտրոնում առաջինը հանդես է եկել Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետության ներկայացուցիչը։ Հաջորդ օրը՝  փետրվարի 21-ի վաղ առավոտից մամուլի ասուլիսներ են կազմակերպել Եվրախորհրդարանի պատգամավորների,  Բոլիվիայի, Հայ Դատի հանձնախմբի արհեստավարժ միջազգային, ՀՀ Ազգային ժողովի, Հայաստանի եվրոպացի բարեկամների, Ռուսաստանի, Գերմանիայի, Ավստրիայի, Ուրուգվայի, Մեքսիկայի, Բրազիլիայի, Արգենտինայի, Բասկերի երկրի (Իսպանիա), ԱՄՆ-ի, Կանադայի պատվիրակությունները։ Դիտորդները կարևորել են հանրաքվեն՝ որպես պետականության ամրապնդման ևս մեկ փաստ, որպես Արցախի ժողովրդի ազատ կամարտահայտության և ժողովրդավարության գործընթաց։

«Այստեղ՝ Արցախում, ես տեսնում եմ բարգավաճում և առաջընթաց։ Ժողովրդավարությունն ու ազատությունը պետք է պաշտպանված լինեն առաջին հերթին։ Եվ ուրախ եմ, որ երկրի իշխանությունները ջանք չեն խնայում ժողովրդի կենսամակարդակը բարձրացնելու և երկիրը զարգացնելու համար»,- մասնավորապես ասել է Եվրախորհրդարանի պատգամավոր Էլենի Թեոխարուսը։

Ընդհանուր առմամբ՝ տրված գնահատականը մեկն էր՝ Արցախում 3-րդ համապետական նշանակության հանրաքվեն անցել է առանց միջադեպերի և խախտումների, ժողովուրդը շարունակում է պայքարել իր ազատության և անկախության համար։

ԼՂՀ հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովի  մամուլի կենտրոն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728