Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ Ոսկեպար գյուղի 28-ամյա բնակիչ, անասնաբուժական ծառայության Նոյեմբերյանի տարածաշրջանի համաճարակաբան Ռուսլան Մախսուդյանը ընդգրկվել է «Հայկական վերածնունդ» կուսակցության համամասնական ցուցակում: Ռ. Մախսուդյանը մեզ հետ զրույցում հաստատեց այդ տեղեկությունը:
«Հայկական վերածնունդ» կուսակցության Տավուշի մարզային խորհրդի նախագահ, Տավուշի նախկին փոխմարզպետ Վահե Վարդապետյանն ասաց, որ ինքը կուսակցության համամասնական ցուցակի 17-րդ տեղն է զբաղեցնում, իսկ Ռ. Մախսուդյանը ցուցակի 20-րդ հորիզոնականից ներքեւ է:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ