Լրահոս
Օրվա լրահոսը

«Սասնա ծռերի» հանդեպ կշարունակվի կիրառվել տեսակցությունների արգելանք. (Տեսանյութ)

Փետրվար 21,2017 18:06

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր քննվեց Ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբի անդամներ Գագիկ Եղիազարյանի, Արամ Հակոբյանի եւ Վարդան Գերավետյանի՝ տեսակցությունների արգելքը վերացնելու բողոքը:

Խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ դատավոր Նիկողոսյանը հրապարակեց որոշումը. բողոքը մերժվել է, «Սասնա ծռերի» հանդեպ կշարունակվի կիրառվել տեսակցությունների արգելանք:

Դատարանի որոշումը լսելով՝ նիստին ներկա հարազատներից մեկը բղավեց. «դուք էլ ծախվեցի՜ք…»:

Հավելենք, որ Գագիկ Եղիազարյանը, Արամ Հակոբյանն ու Վարդան Գերավետյանն, այնուամենայնիվ, ունեն նամակագրության իրավունք:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728