Լրահոս
Օրվա լրահոսը

Հայոց լեզվի դասընթաց` միգրանտներին, փախստականներին մեր երկրում ինտեգրելու համար

Փետրվար 21,2017 17:52

Հայաստանում փախստական ճանաչված եւ ապաստան ստացած անձանց համար կկազմակերպվեն հայոց լեզվի դասընթացներ: Այս պարտավորությունը ստանձնել ենք մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային մի շարք փաստաթղթերով ստանձնած պարտավորություններով:

Նախագիծը կառավարության հինգշաբթի օրվա նիստում վարչապետին կներկայացնի տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանը (լուսանկարում): Ըստ նրա, որոշման նախագծի նպատակն է ապահովել ՀՀ կողմից մարդու պարտավորությունների կատարումը` Հայաստանի Հանրապետությունում բնակություն հաստատած օտարերկրացիների ինտեգրման միջոցով ապահովելով հասարակության համերաշխությունն ու կայունությունը եւ խուսափելով մարգինալ խավերի առաջացումից:

Հայոց լեզվի ուսուցման դասընթացները կազմակերպվելու են անվճար եւ վճարովի հիմունքներով:

Անվճար դասընթացները հասանելի են լինելու միայն ՀՀ-ում ապաստան ստացած եւ փախստական ճանաչված անձանց համար: Դասընթացի անցկացման ծրագիրը մշակվելու է ՀՀ-ում ապաստան ստացած եւ փախստական ճանաչված չափահաս անձանց, ՀՀ-ում ապաստան ստացած փախստական ճանաչված դպրոցահասակ երեխաների, ՀՀ-ում ժամանակավոր եւ մշտական կացության կարգավիճակ ստացած անձանց համար:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728