Լրահոս
Օրվա լրահոսը

Երկու դեղն էլ բավականին կոպտորեն են կեղծվել

Փետրվար 21,2017 17:33

ՀՀ առողջապահության նախարարությունը կեղծ դեղեր է հայտնաբերել: Այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ ԱՆ աշխատակազմի առողջապահական պետական տեսչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Սամվել Պուրտոյանը հայտնեց, որ արձանագրվել և փորձաքննության են ուղարկվել Հայաստանում օրինական ներմուծված և գրանցված լինելու առումով կասկած հարուցող մի շարք դեղեր:

ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն Հակոբ Թոփչյանը ներկայացրեց, որ Պրեստանս 5մգ/10մգ, դեղահատեր, N30 (սերիա 0590516, պիտանիության ժամկետ՝ 11.2018թ.) և Ցեֆտրիաքսոն-Աստերիա 1գ դեղերի նմուշների ուսումնասիրությամբ պարզվել է, որ դրանք կեղծ են:

«Երկու դեղն էլ բավականին կոպտորեն են կեղծվել։ Ցեֆտրիաքսոն-աստերիայի օրիգինալի դեպքում 1գ դեղի սրվակի բարձրությունը՝ կափարիչով հանդերձ, 6 սմ է, իսկ կեղծ սրվակի բարձրությունը՝ 5 սմ։ Պրեստանս 5 մգ/10 մգ դեղահատ N30 դեղի կեղծված տարբերակի տուփի վրա նշված սերիան իրենից ներկայացնում է յոթանիշ թիվ (0990516), ի տարբերություն օրիգինալի, որի սերիան բաղկացած է 6 նշից», – պարզաբանեց Հակոբ Թոփչյանը:

Այսպիսով` ՀՀ ԱՆ աշխատակազմի առողջապահական պետական տեսչության կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում Երևանի, Արմավիրի, Կոտայքի և Շիրակի մարզերի որոշ դեղատներում հայտնաբերվել են կեղծ լինելու առումով կասկած հարուցող և չդրոշմապիտակավորված Պրեստանս 5մգ/10մգ, դեղահատեր, N30 դեղը` տարբեր դեղաչափերով և քանակներով:

Նշենք, որ կեղծ դեղերի շրջանառությանը վերաբերող հարցերը գտնվում են իրավապահ մարմինների իրավասության դաշտում, որի կապակցությամբ գործի հետ կապված բոլոր նյութերը, ըստ ընթացակարգի, ուղարկվել են համապատասխան կառույցներ հետագա ընթացքը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովելու նպատակով:

ՀՀ առողջապահության նախարարություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728