Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Երեկ դուք ստացաք Օսկար». Կանադացի դիտորդը՝ Արցախի հանրաքվեի մասին

Փետրվար 21,2017 16:59

Տորոնտոյի քաղաքական խորհրդի անդամ Ջիմ Քարիգիաննիսը Արցախ այցելած 104 միջազգային դիտորդներից մեկն էր, որը փետրվարի 20-ին սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ընթացքում դիտորդական առաքելություն է իրականացրել:

Լրագրողների հետ հանդիպման ընթացքում նա նշեց, որ տաս անգամ իր անունը եղել է ցուցակում, որից ինը նա հաջողել է, բազմաթիվ քարոզարշավների է մասնակցել եւ մի շարք երկրներում եղել է միջազգային դիտորդ. «Այն, ինչ տեսա այստեղ, գերազանց էր: 75-ից տոկոսից ավելի մարդիկ են մասնակցել հանրաքվեին, այն դեպքում, երբ այն նախագահական կամ խորհրդարանական ընտրություն չէր, բայց դա ժողովրդի ընտրությունն էր, որը ցանկանում է փոփոխություններ իրականացնել: Եվ եթե ընտրություններ անցկացնելու լինեին, Արցախի բնակիչները արժանի կլինեին Օսկարի, ոչ միայն քաղաքական գործիչներին եւ մարդկանց, որոնք ընտրատեղամասերում էին, այլ նաեւ հասարակ արցախցուն»:

Նա նշեց, որ դիտորդները կարող են տեխնիկական փոփոխություններ առաջարկեն, բայց արցախցիները ցույց տվեցին աշխարհին, որ կարող են փոփոխություններ իրականացնել. «Ձեզ պետք չէ, որ մենք ասենք, թե ինչ անեք: Ես մասնակցել եմ տաս ընտրությունների, ինը հաջող է անցել, բայց մենք ձեզնից բաներ ենք սովորել: Դուք երեկ Օսկար ստացաք»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728