Մինչեւ 2019 թվականի ամառային զորակոչը պարտադիր զինվորական ծառայությունից կազատվեն ֆուտբոլի մինչեւ 21 տարեկանների ազգային հավաքական թիմում հանդես եկող Հրաչիկ Գեւորգյանը, Մարկ Գրիգորյանը, Հայկ Գալստյանը, Ալեքսանդր Հովհաննիսյանը:
Կառավարության փետրվարի 23-ի նիստի օրակարգից տեղեկանում ենք, որ Հրաչիկ Գեւորգյանը հաշվառված է Արտաշատի տարածքային զինվորական կոմիսարիատում, Մարկ Գրիգորյանը`Մարտունու տարածքային զինվորական կոմիսարիատում, Հայկ Գալստյանը եւ Ալեքսանդր Հովհաննիսյանը հաշվառված են Երեւանի Կենտրոնի տարածքային զինվորական կոմիսարիատում:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ