Լրահոս
Օրվա լրահոսը

«Ապրիլի 24-ին Թուրքիայից ենք մեխակը բերում, որ տանենք Ծիծեռնակաբերդ». «Ա1+»

Փետրվար 21,2017 16:45

Հայաստանում ծաղկի մշակումը կարող է ամենաեկամտաբեր բիզնեսներից մեկը լինել։ Սակայն ոլորտն առայժմ չի կայանում, պատճառները մի քանիսն են։
Հայաստանի ջերմատնային ասոցիացիայի նախագահ Պողոս Գևորգյանը նշում է դրանք. «Մեր ֆերմերները տնկանյութը բազմացնում են երկրորդ, երրորդ սերունդ, եւ որակը ընկնում է, ինչի համար են տենց անում, որովհետեւ թանկ է տնկանյութը, իր արժեքը արդեն թանկ է, դրան գումարած ճանապարհածախս, դեռ մի բան էլ գալիս են էստեղ ու 30 տոկոս հարկ են մուծում՝ 20 տոկոս ԱԱՀ ,10 տոկոս մաքսատուրք»։

Գեղանիստում արդեն 10 տարի գործող ջերմոցում մասնագիտացել են գերբերայի աճեցմամբ։ 2000քմ- հողատարածքից տարեկան շուրջ 300 հազար հատ ծաղիկ են հավաքում։ Գերբերայի գինն ամենաբարձրներից է համարվում։ Կախված սեզոնից տատանվում է 40-130 դրամի սահմաններում։ Հնարավորության դեպքում նաեւ արտահանում են Ռուսաստան, բայց եկամուտի մասին, ասում են, խոսք լինել չի կարող. «Որ զրոյով են աշխատում, ուրախանում են, շատերն ասում են, որ եկամուտ չունեն, ինչի են աշխատում, որ չաշխատեն, ձյունը կնստի, ապակիները կջարդվեն, կոնստրուկցիան շուռ կգա, վնասն ավելի մեծ կլինի»։

2005-2006 թթ-ին Հայաստանում գործել է 950 փոքր եւ միջին ջերմատնային տնտեսություն։ Գործող ջերմատների 40 տկոսը ծաղկի ջերմոցներ են եղել։ Վերջին տարիներին դրանցից շատերը չեն դիմացել մրցակցությանն ու փակվել են. «Էս վարկերով հնարավոր չի ոլորտը զարգացնել։ Միակ վարկատեսակը, որով կարելի է աշխատել, լիզինգն է, կառուցվող ջերմատունը թող մնա բանկին, էս մարդը կփակի վարկը նոր, ջերմատունը կմնա իրան»։

 

Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728