Լրահոս
Օրվա լրահոսը

«ժողովուրդը չի՞ տեսնում էդ ասողները ինչ տներ են սարքել, ինչ բիզնեսներ ունեն, 6 ամիս առաջ ինչ էին ասում». Արամ Մանուկյան

Փետրվար 21,2017 15:52

Սեյրան Օհանյանը խոսում էր կոռուպցիայից, խնդիրներից, ինչպե՞ս եք գնահատում, որ իշխանության մեջ գտնված անձն է խոսում այդ խնդիրների մասին: ՀՎԿ-ն առաջարկում է 18 տարեկաններին բանակ չտանել, Ծառուկյանն առաջարկում է աշխատավարձերն ու թոշակները բարձրացնել, ինչպե՞ս եք գնահատում այս ծրագրերը: Այսօր «Հայացք» ակումբում լրագրողների այս հարցին ի պատասխան՝ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն ասաց. «Իսահակյանին, որ հարցնում են՝ ձեր տարիքում ո՞նց ես աղջիկների հետ, ասում է՝ էն հարեւանս, գիտես, ինչ հզոր տղամարդ է: Է, ասում է՝ դու էլ ասա: Հա, ասում են, թող ասեն, ժողովուրդը չի՞ տեսնում էդ ասողները ինչ տներ են սարքել, ինչ բիզնեսներ ունեն, 6 ամիս առաջ ինչ էին ասել ու հիմա ինչ են ասում: Բա որ ասում եմ մորեխի հոգեբանությամբ, մորեխի տրամաբանությամբ քաղաքական ուժից ուժ են թռնում՝ իշխանությունից թռնում են ընդդիմություն, ընդդիմությունից թռնում են իշխանություն, հետո խաղում են ընդդիմություն, գալիս մտնում են կոալիցիա: Ո՞վ չգիտի սրա մասին: Բայց մեր վիճակն այնքան վիճակ չի, որ ես չեմ ուզի շրջվեմ ու ամբողջ ճշմարտությունները ասեմ, որովհետեւ եթե ես խոսեմ ներքին այն գաղջի մասին, ինչ տեղի է ունենում քաղաքական դաշտում, այն մայմունության, ես կկորցնեմ այն ամենը, ինչի մասին խոսեցի»: Խոսքը խաղաղության ծրագրի մասին է՝ Ղարաբաղյան հարցում: Ըստ Արամ Մանուկյանի տարածաշրջանային մարտահրավերները կան, բազմաթիվ խնդիրներ ու այդ ներքին գաղջն արդեն անկարեւոր է դառնում:

Երբ լրագրողները, ՀԱԿ-ի Խաղաղության ծրագիրը ներկայացնելուց հետո Արամ Մանուկյանին հարցրեցին, թե ՀԱԿ խմբակցության երկու ակտիվ պատգամավորները՝ Նիկոլ Փաշինյանը, Հրանտ Բագրատյանը այլ ցուցակներով են ներկայանում, սա բացասաբար չի՞ ազդի ՀԱԿ-ի ձայների վրա եւ ո՞րն է ձեր վարչապետի թեկնածուն՝ պարոն Մանուկյանն այսպես արձագանքեց. «Իմ ասած հուզված, մտահոգ թեմաներին, տոներին դուք իջեցնում եք միանգամից 2 կմ ներքեւ: Չեմ ուզում պատասխանել, ինձ դա չի հուզում: Ես համաձայն եմ՝ 101 հատ կոճակ սեղմող լինի պառլամենտում, ես էլ չլինեմ, բայց Հայաստանը գնա խաղաղության: Վարչապետ թող լինի Պողոսը, Տիգրանը, Գրիգորը, բայց խաղաղ երկրի վարչապետ եւ զարգացող երկրի, սահմանները բաց լինեն»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728