Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների անձնագրերով մուտքը Բելառուս արգելված է: Այս մասին, ինչպես հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությունը, հայտարարել է Բելառուսի Պետական սահմանային կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Անտոն Բիչկովսկին:
Նրա խոսքով՝ Բելառուս մուտք գործել հնարավոր է միայն այն փաստաթղթերով, որոնք այդպիսի իրավունք են տալիս: Բիչկովսկին ընդգծել է, որ Դոնեցկի կամ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների անձնագրով սահմանը հատող իրավախախտները պատասխանատվության կենթարկվեն:
Հիշեցնենք, փետրվարի 18-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրաման էր ստորագրել, որի համաձայն ռուսական իշխանությունները ճանաչում են Դոնեցկի և Լուգանսկի շրջաններում ապրող Ուկրաինայի քաղաքացիներին կամ քաղաքացիություն չունեցող անձանց տրված փաստաթղթերը:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ