Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Մզկիթի վերածուած Սամսունի նախկին եկեղեցին

Փետրվար 21,2017 15:22

ՊՈԼԻՍ, «Մարմարա».- «Սամսունէն լուրեր» լրատուական կայքը գրած է քաղաքի հայկական թաղամասին պատմութեան մասին՝ յիշեցնելով, որ քաղաքի Սելահիէ թաղամասի համանուն մզկիթն ու յարակից դպրոցը, հանրապետութեան հռչակումէն առաջ, հայկական եկեղեցի եղած են։

Կը հաղորդուի նաեւ, որ հանրապետական շրջանէն առաջ, քաղաքին մէջ կ՛ապրէին մօտաւորապէս 15,000 հայեր, որոնք ընդհանրապէս կեդրոնացած էին գլխաւորաբար Սելահիէ թաղին մէջ։

Լուրին մէջ, թուրք պատմաբան Էմին Քըրպըյըք նշած է, որ «Կազիփաշա» նախակրթարանը եւս եղած է հայկական որբանոց, ուր ապրած է նաեւ եկեղեցւոյ մէջ ծառայող օրուան հոգեւորականը։ Պատմաբանը նաեւ ըսած է, թէ հայկական թաղամասին մէջ ապրած է քաղաքի ազնուական դասակարգը՝ նշելով, որ տակաւին կան շէնքեր, որոնք հայկական հետքեր կը կրեն։

Asbarez.com

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728