Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Մենք ունենք փորձագետներ, որոնք կգնահատեն ԸՕ նորամուծությունները». Յան Պետերսեն. (Տեսանյութ)

Փետրվար 21,2017 14:50

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ընտրությունների դիտորդական առաքելության ղեկավար դեսպան Յան Պետերսենի հետ հանդիպմանն այսօր լրագրողները հետաքրքրվեցին, թե արդյոք առաքելության առաջարկներն ընդգրկվել են ՀՀ նոր Ընտրական օրենսգրքում:

«Մեր օրակարգի մասն են կազմելու նաեւ մեր նախկին առաջարկները, բայց նախնական գնահատականներ հիմա տալ չեմ կարող, դրանք կլինեն մեր առաջիկա զեկույցում»,-նկատի ունենալով ընտրություններից հետո հրապարակվելիք ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ զեկույցը՝ ասաց դեսպանը:

Նրա բնորոշմամբ՝ դիտորդական առաքելությունը ցանկացած նախընտրական շրջան գնահատում է տեղում. «Ցանկացած հնարավոր զարգացում մեզ համար կարեւոր է»:

Լրագրողները նաեւ հարցրին, թե ընտրական գործընթացի տեխնիկական նորամուծությունները, այդ թվում՝ ուղիղ հեռարձակումն ու տեսախցիկները, որքանո՞վ են բացառելու ընտրակեղծարարությունը:

Յան Պետերսենը պատասխանեց, որ նորամուծություններին ծանոթ են. «Ունենք փորձագետներ, որոնք կգնահատեն դրանց կիրառումը: Կարծում եմ՝ նրանք ճիշտ են «դիրքավորվել», որպեսզի հետեւեն բոլոր հիմնական առանձնահատկություններին: Այդ նորամուծությունների առնչությամբ նախնական գնահատականներ չենք տալիս, ունենք պատշաճ քանակով փորձագետներ, որպեսզի առաջիկայում գնահատական տանք»:

Մանրամասն՝ տեսանյութում

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728