Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հունվարին էլեկտրաէներգիայի արտադրությունն ու աշխատավարձերը աճել են

Փետրվար 21,2017 14:46

Այս տարվա հունվարին տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ ՏԱՑ-ը նախորդ տարվա հունվարի համեմատ աճել է 6.5%-ով: Ազգային վիճակագրական ծառայությունը երեկ հրապարակել է ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ-օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները:

Ըստ ԱՎԾ-ի՝ արդյունաբերական արտադրանքի ծավալը այս տարվա հունվարին 2016-ի հունվարի համեմատ աճել է 12.2%-ով, իսկ գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը, կարելի է ասել չի աճել, այն ընդամենը՝ 0.2% է: Սա, իհարկե, պայմանավորված է եղանակով, եւ եթե ԱՎԾ ցուցանիշներում գյուղատնտեսությունը, ինչպես մշտապես հայտարարում են տնտեսագետները, այն ոլորտն է, որտեղ կարելի է թվերի հետ խաղալ, ուռճացրած ներկայացնել, ապա ձմռանը, պարզ է, որ գյուղատնտեսությունը «քնած է» եւ ԱՎԾ-ն ոչինչ չէր կարող անել:

Այս տարվա հունվարին շինարարության ծավալն անցյալ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ անկում է ունեցել 5.3%-ով: Առեւտրի շրջանառությունն ըստ ԱՎԾ-ի եւ նույն ժամանակահատվածների համեմատությամբ, աճել է 9.4%-ով, իսկ ծառայությունների ծավալն (առանց առևտրի ) 12.1%-ով աճել է:

ԱՎԾ-ն վստահեցնում է, որ այս տարվա հունվարին նախորդ տարվա հունվարի համեմատ սպառողական գների ինդեքսը նվազել է 0.6%-ով: Արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսն, ըստ ԱՎԾ-ի, 5.5% -ով աճել է:

Էլեկտրաէներգիայի արտադրությունն էլ այս հունվարին նախորդի համեմատ, աճել է 13.6%-ով: Իսկ այս տարվա հունվարին, նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ էլեկտրաէներգիայի արտադրությունը 10.7% -ով աճել է:

Միջին ամսական անվանական աշխատավարձը աճել է 6.2%-ով. Սրանից՝ պետական հատվածի անվանական աշխատավարձը կազմել է 160 786 դրամ, աճը՝ 4.1%, ոչ պետականինը՝ 223 155 դրամ, աճը՝ 6.3%:

Այս տարվա հունվարին նախորդ հունվարի համեմատ արտահանումն աճել է 35.4%-ով, ներմուծումը՝ 51.4%-ով:

Իսկ այս տարվա հունվարին, նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ, տնտեսական ակտիվության ցուցանիշը նվազել է 46.9%-ով:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728