Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Մենք անկողմնակալ ենք». ապրիլի 2-ին ԵԱՀԿ 250 դիտորդ կհետեւի քվեարկությանը. (Տեսանյութ)

Փետրվար 21,2017 14:03

Ապրիլի 2-ի ՀՀ ԱԺ ընտրությունների քարոզարշավի ընթացքում դիտորդական առաքելություն կիրականացնեն ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի /ԺՀՄԻԳ/  14 փորձագետներ՝ 13 երկրներից, որոնց քվեարկության օրը կմիանան կարճաժամկետ 250 դիտորդներ՝ քվեարկության ընթացքը դիտարկելու համար: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ընտրությունների դիտորդական առաքելության ղեկավար դեսպան Յան Պետերսենը:

Նա նշեց, որ 11-րդ անգամ է դիտորդական առաքելություն  իրականացվելու. «Մենք անկողմնակալ ենք, գործող անձ չենք եւ գործընթացին մասնակից չենք: Դիտարկելու ենք, գնահատելու եւ ներկայացնելու առաջարկներ: Քարոզարշավի վերաբերյալ մենք կտանք մեկնաբանություններ, իսկ շաբաթներ անց պատրաստ կլինի միջանկյալ զեկույցը, որը կներառի նախնական գնահատականներ»:

Պետերսենը հայտնեց, որ քվեարկության հաջորդ օրը կներկայացնեն ընտրությունների վերաբերյալ նախնական դիտարկումներ, իսկ երկու ամիս անց  պատրաստ կլինի վերջնական զեկույցը՝ համապատասխան առաջարկներով:

«Դրանք հաշվի չառնելը կամ հակառակը, մնում է ՀՀ իշխանությունների, կառավարության եւ կուսակցությունների որոշմանը»,-նկատեց դեսպանը:

Մանրամասն՝ տեսանյութում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728