Արցախում փետրվարի 20-ին բացի սահմանադրական փոփոխությունների հանրաքվեից նաեւ լրացուցիչ խորհրդարանական ընտրություններ էին: Ասկերան քաղաքի թիվ 5 ընտրատարածքում Արցախի Ազգային ժողովի թափուր մանդատների համար պայքարում էին Արցախի պետական համալսարանի դասախոս Վիլեն Սաֆարյանը եւ ԼՂՀ անվտանգության խորհրդի քարտուղար Վաչիկ Բալասանյանը, որն, ի դեպ, Արցախի հերոս Վիտալի Բալասանյանի եղբայրն է:
Հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովի նախագահ Սրբուհի Արզումանյանը լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտնեց, որ Ասկերանում 88 տոկոս մասնակցություն է գրանցվել: Քվեարկությանը մասնակցած ընտրողների 65 տոկոսը քվեարկել է Վիլեն Սաֆարյանի օգտին, իսկ 32 տոկոսը՝ Վաչիկ Բալասանյանի:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ