Լրահոս
Օրվա լրահոսը

Արփինե Հովհաննիսյան. «Այդ համայնքների մեր քաղաքացիները կխնայեն ժամանակ և ռեսուրսներ»

Փետրվար 21,2017 13:46

Սիրելի քաղաքացիներ

Ուրախ եմ տեղեկացնելու, որ Տավուշի մարզի սահմանամերձ Բերդ և Նոյեմբերյան համայնքների «Հայփոստ»-ի բաժանմունքներում արդեն գործարկվել են պետական ծառայությունների մատուցման միասնական գրասենյակներ: Դա նշանակում է՝ այդ համայնքների մեր քաղաքացիները կխնայեն ժամանակ և ռեսուրսներ:

Երեք ամիս առաջ, երբ մեկնարկում էր «միասնական գրասենյակներ» ծրագիրը, առիթ եմ ունեցել նշել, որ այն զգալիորեն հեշտացնելու է պետական մարմիններին դիմելու ընթացակարգը մարզերի բնակչության, հատկապես՝ սահմանամերձ և հեռավոր համայնքների բնակիչների համար: Այն հնարավորություն է ընձեռում քաղաքացուն իրեն անհրաժեշտ այս կամ այն փաստաթուղթը (չդատվածության տեղեկանք, ամուսնության բացակայության տեղեկանք և բազմաթիվ այլ փաստաթղթեր) ստանալու համար չգնալ մարզկենտրոն կամ Երևան, այլ` դիմում ներկայացնել, օրինակ, մոտակա «Հայփոստի» գրասենյակ և այնուհետ՝ այնտեղից ստանալ պատրաստի արդյունքը:

Ինչպես գիտեք, միասնական գրասենյակներ գործում են նաեւ Երեւանում, Արմավիրի, Շիրակի, Կոտայքի, Արարատի, Արագածոտնի, Գեղարքունիքի, Տավուշի և այլ մարզերում:

Մեծապես կարևորում եմ նաև, որ բացի պաշտոնական իրազեկումից մեզանից յուրաքանչյուրը ևս այս հնարավորության մասին տեղեկացնի մեր քաղաքացիներին իրեն հասանելի եղանակներով:

Գործարկված գրասենյակների հասցեներին և մատուցվող ծառայություններին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ այս հղումով:

 

Արփինե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

ՀՀ Արդարադատության նախարար

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728