Լրագրողները ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովից հետաքրքրվեցին, թե արդյոք Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարության մոտ թերահավատ վերաբերմունք կա՞ Բելառուսի նկատմամբ:
Հիշեցնենք՝ Էդուարդ Շարմազանովը ավելի վաղ հայտարարել էր. «Դա ապացուցում է, որ Ադրբեջանի ղեկավարների եւ նրա դաշնակիցների, որոնք նաեւ մեզ հետ են իբրեւ թե դաշնակից տարբեր կառույցներում, գործողությունները հօդս են ցնդում: Ինչքան սեւ ցուցակներ են ավելացնում, այնքան մարդկանց եւ ազատ քաղաքացիների ձգտումը այցելել ազատ եւ անկախ Արցախ, ավելանալու են, եւ այսօրվա հանրաքվեն դրա վառ ապացույցն է»:
Էդուարդ Շարմազանովը պատասխանեց, որ Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը մեկ անգամ չէ ՀԱՊԿ-ի գագաթնաժողովում պետության նախագահի մակարդակով հայտարարել, որ ՀԱՊԿ-ում կան դաշնակիցներ, որոնք իրենց դաշնակցի նման չեն պահում. «Պարոն նախագահը խոսել է ուղիղ այդ պետությունների ղեկավարների ներկայությամբ ապրիլյան իրադարձություններից հետո: Ես էլ մշտապես խոսել եմ՝ Բելառուսի եւ այլ երկրների ԱԺ նախագահների ներկայությամբ»:
Էդուարդ Շարմազանովի խոսքերով՝ Բելառուսի նման դիրքորոշումը ոչ միայն դեմ է Հայաստանի, այլ նաեւ ՀԱՊԿ-ի պաշտոնական դիրքորոշմանը. «Բայց բոլոր խնդիրներով հանդերձ, մենք գտնում ենք, որ ՀԱՊԿ-ում մեր ներկայությունը արդարացված է։ Այո, կան խնդիրներ, բայց պետք է խորացնենք մեր մասնակցությունը։ ՀԱՊԿ միակ կառույցը չէ, որտեղ անդամների միջեւ կան տարաձայնություններ»։
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ