Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Հովհաննիսյանը դատարանում պահանջել է, որպեսզի գործին կցվեն նաև ոստիկանության կողմից նկարահանված տեսանյութերը

Փետրվար 21,2017 12:42

Վերաքննիչ քրեական դատարանը կրկին մերժեց «Ոտքի, Հայաստան» ՔՇ անդամ Դավիթ Հովհաննիսյանի կալանքը երկարաձգելու դեմ փաստաբանի բողոքը: Հիմնավորումները կրկին նույնն են. հնարավոր է Հովհաննիսյանը փախուստի դիմի, կամ խոչընդոտի քննությանը: Այն փաստը, որ Դավիթ Հովհաննիսյանի կալանքը փոխելու համար իրենց ստորագրություններով երաշխավորում եմ ԱԺ 11 պատգամավոր և 12 մտավորականներ, դատարանի համար ոչինչ չի նշանակում:

«Ոտքի, Հայաստան» ՔՇ անդամ Դավիթ Հովհաննիսյանը ձերբակալվել է դեռևս 2016թ հուլիսի 29-ին: Նրան անհիմն և առանց ոչ մի փաստի, միայն 2 ոստիկանի ցուցմունքի հիման վրա մեղադրում են ՀՀ քրեական օրենսգրքի 225 հոդվածի երկրորդ մասով, այն է՝ զանգվածային անկարգություններին մասնակցելը:

Չնայած, որ լրատվամիջոցների տարածած տեսանյութերից պարզ երևում է, որ Դավիթ Հովհաննիսյանը ոչ մի անօրինական գործողություն չի կատարել, առանց որևէ փաստական ապացույցի նա արդեն կես տարուց ավել գտնվում է Նուբարաշեն ՔԿՀ-ում: «Դավիթ Հովհաննիսյանը դատարանում պահանջել է, որպեսզի գործին կցվի նաև ոստիկանության կողմից նկարահանված տեսանյութերը, որը ևս կհաստատի նրա անմեղությունը, սակայն քննիչը պնդում է, որ դա նախաքննական գաղտնիք է: Արդյոք, եթե Դավիթ Հովհաննիսյանը մեղավոր լիներ, նման պահանջով հանդես կգար դատարանում:

Դավիթ Հովհաննիսյանի կալանքի և դրա երկարաձգումների բողոքարկումները դատական ատյանները վերածել են մի զավեշտային իրավական իրադրության: Դավիթ Հովհաննիսյանին ներկայցված 4 էջանոց մեղադրանքում Հովհաննիսյանին հատկացված է միայն 3 տող: Չգիտես ինչու, ոչ այդ երկու տողից, ոչ էլ այդ երկու տողի հեղինակների գոյությունից բացի ոստիկանությունը այլ բան դատարան չի ներկայացնում, պատճառաբանելով, որ մնացածը հույժ գաղտնի է:

Դատական ատյանները, կարծես, մրցույթ են կազմակերպել, թե որ դատավորը կարող է ավելի քիչ տողերով ավելի երկար պահել քաղաքացուն: Ներկայումս 3:3 հաշվով հաղթում է վերաքննիչ դատարանը, քանի որ այդ երեք տողի և կալանքի տակ պահելը հիմնավորելու համար ամենաշատ նախադեպերը շարադրում է հենց ինքը` չթողնելով քննիչներին հոգ տանել դրա մասին: Իհարկե, արդեն վաղուց հասունացել է այն պահը երբ կարելի է քննչական և դատական համակարգերը միացնել` ստեղծելով մեկ կառույց»-նշում է Հովհաննիսյանի փաստաբանը:

 

Մամլո հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728