Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախի Հանրապետությունը նոր Սահմանադրություն ունի

Փետրվար 21,2017 12:34

Ինչպես հայտնի է, Արցախում երկուշաբթի՝ փետրվարի 20-ին, սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն էր անցկացվում: Երեքշաբթի Արցախի Հանրապետության Հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովի նախագահ Սրբուհի Արզումանյանը ներկայացրեց քվեարկության նախնական արդյունքները: Վերջնական արդյունքները կհրապարակվեն հինգշաբթի՝ փետրվարի 23-ին:

Սրբուհի Արզումանյանն ասաց, որ հանրաքվեի դրված հարցը ընդունված է համարվում, երբ կողմ է քվեարկել ընտրության իրավունք ունեցող քաղաքացիների կեսից ավելին, բայց ոչ պակաս, քան 1/3-ը, այսինքն՝ 33 տոկոսի դեպքում էլ այն ընդունված կհամարվեր: Քվեարկությանը մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 76.5 տոկոսը:

Ըստ նախնական տվյալների, սահմանադրական փոփոխություններին կողմ է քվեարկել 69 540 ընտրող, այսինքն՝ ընտրած քաղաքացիների 87.6 տոկոսը: Դեմ է քվեարկել 7686 ընտրող, քվեարկած քաղաքացիների՝ 9.7 տոկոսը: Անվավեր է ճանաչվել 2202 քվեաթերթիկ, այսինքն՝ 2.8 տոկոսը:

«Կարող ենք արձանագրել, որ հանրաքվեի հարցը համարվել է ընդունված, այսինքն՝ Սահմանադրության նախագիծը ընդունվել է»,- ասաց hանրաքվեի կենտրոնական հանձնաժողովի նախագահը: Նա նաեւ հավելեց, որ հանրաքվեին ամենաակտիվ մասնակցությունը գրանցվել է Քաշաթաղի շրջանում, ամենապասիվը՝ Ստեփանակերտում, ինչը Սրբուհի Արզումանյանը պայմանավորում է տարածքով:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728