Զարմանալի է նաեւ այն, երբ նավթի գինը համաշխարհային շուկայում իջնում է, Հայաստանի բենզինի շուկան դրան չի արձագանքում եւ այդքան արագ չի իջեցնում գինը, իսկ ահա նավթի գների բարձրանալու դեպքում մեզ մոտ միանգամից բարձրանում է նաեւ բենզինի գինը։ Ըստ տնտեսագետների՝ իրականում այս ամենի պատճառն այն է, որ Հայաստանի տնտեսությունում առկա է մրցակցային ցածր մակարդակ։ Ինչը վառ արտահայտված է բենզինի շուկայում։ Այդ շուկայում գործող մի քանի սուբյեկտներ, որոնք իբր թե ստեղծում են մրցակցության տպավորություն, իրականում իրար հետ փոխհամաձայնեցված են թանկացնում գները։
Այս ամենից հետո ավելորդ է խոսել այն մասին, որ բենզինի ներկրմամբ զբաղվում են մի քանի ընկերություններ, եւ այդ ոլորտը մոնոպոլ չէ։
Տնտեսագետ, ՀԱԿ վարչության անդամ Վահագն Խաչատրյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ բենզինի գների հետ կապված ՏՄՊՊՀ-ի նման բացատրություններն ու վերլուծությունները ոչ թե շուկայական գնի, այլ քաղաքական որոշման հիմնավորումներ են։ «Ես համոզված եմ, որ մեր շուկան եթե ավելի բաց լինի բենզինի կամ նավթամթերքի համար, ապա մեր երկրում բենզինի գինն ավելի ցածր կլինի այսօրվա գներից։ Մեզ մոտ բենզինի գինը երբեւիցե չի եղել այն, ինչ որ միջազգային շուկայում։ Հիմա, քանի որ կարիք կա հիմնավորումներ տալու, օգտագործվում է այդ հանգամանքը։ Բոլոր դեպքերում դա մրցակցության պայմանների բացակայության արդյունք է»,- նկատեց Խաչատրյանը։
Սյունէ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում