Լրահոս
Օրվա լրահոսը

32 տոկոս թանկանալուց հետո Վրաստանում բենզինը 50 դրամով էժան է, քան Հայաստանում. «Հայկական ժամանակ»

Փետրվար 21,2017 12:14

«ՏՄՊՊՀ-ը ուսումնասիրել է նաեւ հարեւան երկրներում բենզինի գնի դինամիկան, որից պարզվել է, որ, օրինակ, Վրաստանի Հանրապետությունում «Լուկօյլ» ընկերության բենզալցակայաններում 1 լիտր բենզինի մանրածախ վաճառքի գինը 2016 թվականի սեպտեմբերին կազմել է 1,3 լարի, իսկ 2017 թվականի փետրվարին՝ 1,72 լարի՝ այսինքն՝ տեղի է ունեցել գնային բարձրացում 32 տոկոսի չափով»,- արձանագրում է ՏՄՊՊՀ-ն։

Մե կռուտիտ, մե համեմատություն…։ Նախ, Վրաստանում հունվարին, անցած տարվա սեպտեմբերի համեմատ, տեղի է ունեցել նրանց ազգային արժույթի՝ լարիի արժեզրկում մոտ 24 տոկոսով։ Բացի այդ, հունվարի 1-ից Վրաստանում փոփոխություններ են եղել հարկերի մեջ։ Ու դրանով հանդերձ, 1.72 լարիանոց բենզինը Վրաստանում, դրամով արտահայտված, ընդամենը 317 դրամ է։ Այնպես որ, ՏՄՊՊՀ-ն ճիշտ կաներ այս օրինակը չբերեր, ու նորից նյարդայնացներ մարդկանց։ Ստացվում է, որ 32 տոկոս թանկանալուց հետո Վրաստանում բենզինը 50 դրամով էժան է, քան Հայաստանում։

ՏՄՊՊՀ-ն անցած տարի էլ ուսումնասիրեց բենզինի շուկան, շատ ուսումնասիրեց, քրքրեց, փորփրեց ու այդ դաշտում ոչ մի տեղ չհանդիպեց «Ռոսնեֆտ Արմենիա» ընկերությանը։ Մե հանելուկ, մե ֆոկուս…։ Թե ինչով է զբաղված այդ ընկերությունը, պարզ չէ։ Երեւի կոշկագործությամբ կամ էլ մակարոնի.արտադրությամբ։ Համենայն դեպս ՏՄՊՊՀ-ն բենզինի շուկան ուսումնասիրելիս ոչ անցած տարի, ոչ էլ այս անգամ ոչ մի կերպ չի կարողանում այդ շուկայում գտնել «Ռոսնեֆտ Արմենիային»։ Բայց իրականում ՏՄՊՊՀ-ի վերը նշած ընկերությունները բենզինը ձեռք են բերում հենց «Ռոսնեֆտ Արմենիայից», որը Ռուսաստանի կողմից Հայաստանին հատկացված ռուսական բենզինի քվոտայի գնորդն է: Նա Ռուսաստանի ներքին գներով գնում ու ավելի թանկ գնով վերավաճառում է բենզինը վերը նշված ընկերություններին։ Ընդ որում, այդ ընկերությունը գրանցված է Հայաստանում ու հարկեր է վճարում մեր պետական բյուջե։ Ախր ոնց ՏՍՊՊՀ-ն չի հանդիպում այդ «ուրվականին», դժվար է հասկանալ։

Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728