Լրահոս
Օրվա լրահոսը

Ժողովուրդն այդ մարդկանց խանութի մանր պարտքերը, լավագույն դեպքում՝ մեկ ամսվա կոմունալը. «Հրապարակ»

Փետրվար 21,2017 12:04

Այս ընտրությունները ստեղծել են խառը իրավիճակ։ Ընտրելով կուսակցությանը՝ պարտավոր ես ձայն տալ հենց այդ կուսակցության ռեյտինգային թեկնածուին։ Այսինքն՝ որեւէ համամասնական ցուցակի ձայն տալով, չես կարող մյուս կուսակցության թեկնածուին ձայն տալ։

Այսինքն՝ ռեյտինգային թեկնածուն, «քարոզչություն» անելով իր համար, ավտոմատ քարոզում է կուսակցությանը։ Իսկ ռեյտինգային թեկնածուն, որը երկու բառ իրար կապել չգիտի, բայց ֆինանսական ռեսուրսներն Աստված տվել-չի խնայել, կարող է պետք գալ իշխանությանը։

ՀՀԿ-ն ասում է, որ ռեյտինգային ցուցակի գնահատականները կտա հանրությունը։ Իսկ ո՞վ չգիտի, թե ինչպես է գնահատական տալիս հանրությունը։ Գաղափարական բանավեճը, ծրագիրն անցնում են մի կողմ, որոնց վրա ոչ ոք ուշադրություն չի դարձնում, անգամ՝ կուսակցության ներկայացուցիչները, մեջտեղ են գալիս համոզելը, ծանոթը, ամենակարող փողը։

Ստացվում է՝ փողատեր թեկնածուն միլիոններ «ցփնելու» հաշվին կընտրվի, ու ՀՀԿ-ն կասի՝ դե, ժողովուրդը կատարել է իր ընտրությունը։ Այսինքն, մեր արատավոր համակարգի մեղքը դարձյալ ընկնելու է ժողովրդի վրա։ Հիմնական նպատակը ոչ թե երկրի փրկումն է, այլ խորհրդարանում տեղ ունենալը, եւ քանի որ նպատակները խիստ կուսակցական մանր շահերն են, պայքարն էլ այդ տրամաբանության մեջ է։

Իհարկե, կան դեպքեր, երբ մարդն ընտրում է՝ ծանոթանալով ծրագրին, բայց դրանք հազվադեպ են։

Ժողովուրդը կարող է այդ հաջողակ բիզնեսմեններից փող ուզել, բայց քանի որ դա կստացվի ողորմություն՝ փող ուզել ձայնի դիմաց՝ որպես առեւտրային գործարք։ Ժողովուրդը կարող է ցանկանալ, որ նրանք առաջադրվեն որեւէ պաշտոնի թեկնածու՝ փող բաժանելու համար։ Բայց որ ցանկանա, որ նրանք հայտնվեն խորհրդարանում, դժվար թե։ Ժողովուրդն այդ մարդկանց ոչ թե վստահում է իրենց ու երկրի ապագան, այլ վստահում է խանութի մանր պարտքերը, լավագույն դեպքում՝ մեկ ամսվա կոմունալը։

Այնպես որ, չափազանց դժվար է ասել, թե այս պահին ով է ժողովուրդը եւ ինչ է ուզում։

Սեւակ ՀԱԿՈԲՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728