Ռուսաստանի կառավարությունն իրավունք կստանա արգելել Ռուսաստանում մի շարք ապրանքների շրջանառությունը, որոնք ներմուծվում են Եվրասիական տնտեսական միության անդամ-երկրներից, հաղորդում է RBK-ն:
Համապատասխան օրինագիծը պատրաստվել երկրի ֆինանսների նախարարության կողմից և հաստատվել կառավարական հանձնաժողովի կողմից:
Օրինագծից հետևում է, որ արգելքի տակ կարող են հայտնվել այն ապրանքները, որոնք Ռուսաստանի դաշնակից երկրներ են մտնում երրորդ երկրից՝ այնպիսի օրենքներով, որոնք տարբերվում են ԵԱՏՄ օրենքներից: Բացի այդ, կառավարությունը կարող է արգելել այն ապրանքների շրջանառությունը, որոնց մուտքը Ռուսաստան երրորդ երկրից արգելված է կամ սահմանափակ, ինչպես նաև կարգելվեն «այլ ապրանքներ, որոնք կորոշվեն Ռուսաստանի նախագահի հրամանով», ասվում է օրինագծում:
Գործակալության աղբյուրը պատմել է, որ փաստաթուղթը նպատակ ունի արգելել Առևտրի համաշխարհային կազմակերպության երկրներից եկող ապրանքները սպառումը, որոնք Ռուսաստան են մտնում ԵԱՏՄ դաշնակից երկրներից, առաջին հերթին Ղազախստանից:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ