Լրահոս
Օրվա լրահոսը

Կարեւոր հանդիպում

Փետրվար 21,2017 11:47

Փետրվարի 21-22-ը Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հրավերով պաշտոնական այց կկատարի Ռուսաստան:

Նալբանդյանը եւ Լավրովը կքննարկեն Հայաստան-Ռուսաստան դաշնակցային, ռազմավարական հարաբերությունների օրակարգի հարցերի լայն շրջանակ, երկու երկրների ղեկավարների միջեւ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը։ Հանդիպմանը մտքեր կփոխանակվեն տարածաշրջանային եւ միջազգային հրատապ խնդիրների շուրջ։ Հայաստանի եւ Ռուսաստանի ԱԳ նախարարները կքննարկեն Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի առաջմղման նպատակով Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում կայացած գագաթնաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը։

Նշենք, որ անցյալ շաբաթ Մյունխենում` անվտանգության ամենամյա միջազգային համաժողովի շրջանակներում, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնությամբ եւ ներկայությամբ կայացել է Էդվարդ Նալբանդյանի եւ Էլմար Մամեդյարովի հանդիպումը:

 

Կարդացեք

«Առավոտ»

21,02.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728