Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Բաբայան. «Որևէ մեկը ղալաթ կանի՝ Սեյրան Օհանյանի դեմ գործ հարուցի». «Փաստ»

Փետրվար 21,2017 11:42

«Չնայած «Օհանյան» դաշինքի անդամ, «Համախմբման» նախագահ Վարդան Օսկանյանի տղայի ձերբակալությանն ու մամուլում տարածված տեղեկություններին, թե «Օհանյան» դաշինքի հետ կապված հնարավոր է քրգործ հարուցվի, Վարդանանց փողոցում գտնվող «Օհանյան» դաշինքի շտաբում երեկ «Փաստին» ասացին, որ իրավապահների կողմից իրենց հանդեպ հետաքրքրություն ու հետապնդում այս պահին չկա:

«Որևէ մեկը ղալաթ կանի՝ Սեյրան Օհանյանի դեմ գործ հարուցի: Մարդը 25 տարի իրենց հետ աշխատել է, որից 16 տարին Հայաստանում, 8–ը՝ Ղարաբաղում, կարային ձերբակալեին, քրեական գործ հարուցեին: Հիմա ուզում են մարդկանց վախեցնեն, ես տենց եմ հասկանում»,– «Փաստի» հետ զրույցում ասաց դաշինքի անդամ Սամվել Բաբայանը՝ շարունակելով. «Քրեական գործերը իրենց վրա են հարուցվելու, թող մտածեն դրա մասին: Եթե մեկը պետական հանցագործ ա, ո՞նց կարա մյուսի վրա գործ հարուցի: Հա, կարան, ինչ ուզում են, կարան, իշխանությունն իրանցն ա: Ուզում են, քրեական գործ են հարուցում, ուզում են կրճատում են, բայց դա ցիրկ ա, էդ ցիրկին մենք չենք ցանկանում մասնակցել»:

Ըստ Սամվել Բաբայանի՝ պաշտպանության նախարարը, ըստ կանոնադրության, պատասխան չի տալիս, թիկունքի պետն ու նախարարի տեղակալներն են պատասխանատուները. «Եթե գործ ունեն հարուցելու, էդ մարդկանց պետք է ձերբակալած լինեն: Քանի չեն ձերբակալել, ուրեմն իմաստ չունի խոսել: Խոսակցություններ են գցում, որ մարդկանց շեղեն»:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728