Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ահա այս փողն են փորձել հետ ստանալ Օսկանյանի որդին՝ Արան, եւ նրա ազգականը. «Հրապարակ»

Փետրվար 21,2017 11:37

Օսկանյանի որդին՝ Արան, իր հորաքրոջ որդու՝ Հրանտ Սիրադարյանի հետ Լենինգրադյան փողոցում գտնվող «Ռոբերտո» խանութի մոտակայքից առեւանգել է մի երիտասարդի՝ Նժդեհ Բերբերյանին, նստեցրել ավտոմեքենա եւ տարել Աբովյան քաղաք, որտեղ բռնությամբ ու նրա կամքին հակառակ պահել են մեքենայի մեջ՝ պահանջելով վերադարձնել 1,650 միլիոն ՀՀ դրամ պարտքը։

Պարտքի գոյացման պատմությունը խճճված է։ Նժդեհը՝ տուժողը, Արա Օսկանյանի հորաքրոջ որդու դասընկերն է։ Տղաներն իրար ճանաչել

են դեռ Հալեպից։ Նրանք բուքմեյքերական գրասենյակում ընդհանուր հաշիվ են ունեցել, խաղադրույքներ են կատարել, եւ Նժդեհը, առանց Օսկանյանին իրազեկելու, պարտվել է նրա գումարը։ Պարտքը կազմել է 1,5 մլն. դրամ։ Ահա այս փողն են փորձել հետ ստանալ Օսկանյանի որդին՝ Արան, եւ նրա ազգականը։

Ինչպես է Նժդեհ Բերբերյանը համոզել տղաներին, որ իրեն բաց թողնեն, պարզել չհաջողվեց, բայց ազատության մեջ հայտնվելուն պես նա զանգել է ոստիկանություն եւ պատմել կատարվածի մասին։

Մարդուն ապօրինի ազատությունից զրկելու հատկանիշներով Քննչական կոմիտեում հարուցված է քրգործ (Քրօր. 133 հոդվածով)։ Բնականաբար, դաշինքի ներկայացուցիչներն անմիջապես քաղաքական աստառ տվեցին Օսկանյանի որդու ձերբակալությանը, սակայն Օսկանյանները հրաժարվում են մեկնաբանություններից, ինչը կարող է նշանակել, որ քաղաքական ենթատեքստ գտնելը բարդ է լինելու։

Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728