Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆրանկ Էնգել. Արցախի հանրաքվեի լեգիտիմությունը կասկածի տակ չի կարող լինել

Փետրվար 21,2017 10:56

«Ոչ մի խնդրահարույց բան չեմ կարող ասել այս ընտրությունների մասին»,- փետրվարի 21-ին լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց Եվրոպական խորհրդարանի անդամ Ֆրանկ Էնգելը:

Հիշեցնենք՝ փետրվարի 20-ին Արցախում սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն էր: Ըստ Արցախի հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովի նախնական տվյալների սահմանադրական փոփոխություններին կողմ է քվեարկել 69 540 ընտրող, այսինքն՝ ընտրած քաղաքացիների 87.6 տոկոսը:

Ֆրանկ Էնգելը ուշագրավ է համարում հանրաքվեին մասնակցության թիվը. «Եթե այս քանակով մարդիկ են քվեարկում, ուրեմն՝ սա ինչ-որ բան նշանակում է: Միջազգային ժխտումը չի կարող ազդել արցախցիների կամքի վրա՝ ներգրավվել ժողովրդավարական գործընթացներում, եւ դուրս գան ամբողջ աշխարհի դեմ: Կասկած չկա, սա ինչ-որ բան նշանակում է, որ քվեարկողների 2/3-րդը ասել է այո այս Սահմանադրությանը, եւ այսպիսով լեգիտիմությունը կասկածի տակ չի կարող լինել»:

Հարցին, թե կարո՞ղ է սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն ազդեցություն ունենալ Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի կարգավորման վրա, Ֆրանկ Էնգելը պատասխանեց. «Սա առաջին Սահմանադրությունը չէ, որ անցկացվել է Լեռնային Ղարաբաղում, եւ չի կարող ոչ մի ազդեցություն կունենա կոնֆլիկտի կարգավորման վրա: Չեմ կարծում, որ Սահմանադրության փոփոխությունը հետեւանքներ կունենա՝ թե՛ դրական, թե՛ բացասական»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728