Նրանք, ովքեր սպասում են ողորմության (իսկ այդպիսի մարդիկ Հայաստանում բացարձակ մեծամասնություն են կազմում), կքվեարկեն ՀՀԿ-ի կամ ԲՀԿ-ի («Ծառուկյան» դաշինքի) օգտին: Ողորմություն՝ լայն իմաստով, ոչ միայն ընտրակաշառքի եւ նյութական օգնությունների տեսքով: Ողորմությունը կարող է տարբեր տեսք ունենալ՝ ընդհուպ մինչեւ երկնքից թափվող ենթադրելի մանանան: Բայց կան քաղաքացիներ, որոնք կատարելու են գաղափարական ընտրություն: Կան մարդիկ, որոնք հավատում են կոմունիստական գաղափարներին՝ նրանք, իմ կարծիքով, մեկ տոկոսից պակաս են կազմում:
Ընդգծեմ՝ ոչ թե նրանք, ովքեր լավ հիշողություններ ունեն անցյալի մասին՝ բոլորս էլ այս կամ այն չափով ունենք, այլ նրանք, ովքեր կարծում են, որ այդ անցյալը կերտվել է կոմունիստական գաղափարները կյանքի կոչելով: Կան մարդիկ, ովքեր հավատում են դաշնակցական գաղափարներին՝ նրանց թիվն, իմ կարծիքով, հասնում է մոտ 10 տոկոսի:
Եվ, վերջապես, կան մարդիկ, որոնք ցանկանում են, որ Հայաստանը դառնա ժամանակակից, ժողովրդավարական, եվրոպական տիպի պետություն՝ ազատ շուկայական հարաբերություններով: Այդ մարդիկ, ինձ թվում է, տատանվելու են «Ելքի», «Կոնգրես-ՀԺԿ»-ի եւ «Ազատ դեմոկրատների» միջեւ: Տեսականորեն այստեղ պետք է լիներ նաեւ «Ժառանգությունը», սակայն նրանք, ովքեր պաշտոնապես կրում են այդ կուսակցության անունը, գնացին բոլորովին այլ ուղղությամբ, եւ մնում է միայն ափսոսալ, որ Րաֆֆի Հովհաննիսյանը կորցրեց ազատական գաղափարներ դավանող իր թիմի զգալի մասը:
Նույն՝ ազատական շարքին կարող էր պատկանել նաեւ ՀՀՇ-ն, բայց դրա ղեկավարները գնացին, մեղմ ասած, չափազանց պրագմատիկ ճանապարհով: Պարտվել, ասենք, «Ազատ դեմոկրատների» հետ ամոթ չէ, բայց «հաղթել» «Ծառուկյան» դաշինքի կազմում, ինձ թվում է, նվաստացուցիչ է այդ կուսակցության համար:
Առայժմ ես տեսնում եմ այս չորս խմբերին՝ 1/ ողորմության սպասողներ, 2/ կոմունիստներ, 3/ դաշնակցականներ, 4/ ազատականներ, վերջիններս հազիվ 5 տոկոս լինեն: (Հավանաբար, կան պատճառներ, թե ինչու մարդիկ պետք է ձայն տան նաեւ այլ կուսակցություններին եւ դաշինքներին, բայց ես այս պահին այդ պատճառները չեմ կարող հասկանալ): Ու թեեւ ես ինձ դասում եմ չորրորդ խմբին, կամ՝ գուցե հենց այդ պատճառով, ես կցանկանայի, որ Հայաստանում հնարավորինս քիչ լինեն «ողորմության սպասողները», որպեսզի նրանք չկարողանան խորհրդարան գործուղել իրենց պատվիրակներին: Իսկ ընդհանրապես շատ կուզեի, որ Ազգային ժողովը լիներ հնարավորինս բազմազան՝ գաղափարների առումով, որ այնտեղ լինեն խելացի, ինքնուրույն մտածող, իրենց խոսքն ասող մարդիկ, որոնք կան առաջադրվող 9 քաղաքական միավորումներից յուրաքանչյուրում: Կարեւոր չէ՝ ես կիսո՞ւմ եմ նրանց տեսակետները, թե՞ ոչ, կարեւոր է, որ նրանք տեսակետներ ունենան:
Կարդացեք նաև
Վերջերս մի տեղ կարդացի՝ պետք չէ մտածել գաղափարների մասին, երբ Հայաստանը տասնյակ հազարավոր մարդիկ են լքում: Իսկ գուցե մտածե՞նք այն գաղափարների մասին, որոնց իրագործումը կնպաստի, որ մարդիկ Հայաստանից չգնան:
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Ես ողորմություն չեմ սպասում ու կարիքն էլ չունեմ: Ունեմ շատ բարձր վարձատրվող մասնագիտություն, պատվերներ ստանում եմ բացառապես արտերկրից, ոչ մի տեսակի թելով կապված չեմ իշխանություններից: Ուզում եմ, որ Հայաստանը դառնա ժամանակակից, ժողովրդավարական, եվրոպական տիպի պետություն՝ ազատ շուկայական հարաբերություններով: Բայց հետաքրքիրը ինչն է: Եթե ես գնամ ընտրության, ինչի հավանականությունը շատ փոքր է, ես չեմ ընտրի Ձեր նշած 3 ուժերից ոչ մեկին, որովհետև կարծում եմ, որ նրանք չեն պատկերացնում ինչ է կատարվում աշխարհում և անգամ Հայաստանում, մտածում են կարծրատիպերով ու լոզունգային են: Ասեմ ավելին, ես հավանաբար կընտրեմ հանրապետականին, որովհետև կարծում եմ, որ նրանց գոնե մի մասը շատ ավելի լավ է պատկերացնում ինչ է կատարվում ու ինչ պետք է անել: Կարող եմ երկար գրել, հիմնավորել տեսակետներս, բայց չեմ ուզում: Հմա հարցս. հավատում եք, որ ես ու էլի շատ մարդիկ կան, որ Ձեր սխեմաների մեջ չեն մտնում, թե մտածում եք խաբում եմ:
Չէ, ինչո՞ւ պիտի խաբեք, եթե ներկայանում եք Ձեր անուն-ազգանունով: Ցանկացած սխեմա ունի իր բազմաթիվ բացառությունները: Ինչպես եւ գրեցի, հարգում եմ բոլոր տեսակետները:Շնորհակալություն արձագանքի համար:
Ուղղակի ամեն ընտրությունից առաջ երբ միանգամից ինձ համարում եք ողորմության սպասող, Ձեզ էլ գաղափարական, քչանում է իրար հասկանալու հնարավորությունը: Ու իրար հասկանալու փոխարեն իրար պիտակավորելով գնում ենք ընտրության, չնայած նույն բանն ենք ուզում: Հետո էլ զարմանում ենք, թե ինչի իշխանությանը չենք սիրում բայց գաղափարականներին էլ չենք սիրում առանձնապես: Միգուցե եթե պիտակավորելու փոխարեն փորձենք հասկանալ իրար, ընտրությունները ավելի գաղափարական դառնան: Ասենք եթե ես ասում եմ չեմ ընտրելու գաղափարականներին, գաղափարականներն հարցնեն ինչի: Ոչ թե միանգամից ասեն ուրեմն դու կեղտոտ ողորմության սպասող ես:
Հարգելիներս, ձեր մեկնաբանությունները կարդալիս հոգիս պարզապես բերկրանքով լցվեց. փաստորեն, էս անգամ էլ ենք ժողովրդին հաղթելու: Ճիշտ ա, մի քիչ մեղքս գալիս են, բայց մյուս կողմից էլ ասում եմ՝
տո՛ լավ է, դրանք քիչ են, բայց դրանց էդ էլ ա շատ…
Կեցցե՜ Չագուչի, Մեխի և Նալի Սուրբ եռամիասնությունը…
Հ.Գ.
Պրն Աբրահամյան, քանի որ ես էլ եմ իմ իսկական անուն ազգանունով ներկայանում, խնդրում եմ Արտակ Գաբրիելյանին խնդրեք, որ ասի, թե էդ ինչ հազվագյուտ բիզնեսի է տիրապետում, որ առանց հատուկ թելերի կարողանում է օգտակար լինել ժողովրդական տնտեսությանը, եթե պետական գաղտնիք չէ, իհարկե…
Գաղտնիք չի, գրել եմ մասնագիտություն, որովհետև ինչ անում եմ էնքան էլ բիսնես չեմ համարում: Ծրագրավորող եմ:
Դե՝ դա ուրիշ բան: Ցավոք՝ Տիգրան Սարգսյանը՝ մեր ժամանակների Կորեյկոն, չկարողացավ ՏՏ ոլորտի նախարարություն ստեղծել, հակառակ պարագայում ստիպված կլինեիք իշխանական շոշափուկների, ներեցեք՝ թելերի հետ գործ ունենալ
Դուք կարող եք ստեղծել ալգորիթմ, կառավարիչների 25ամյա «օրինական հանցագործությունները» բացահայտելու (կենտրոնական բանկի հովանու ներքո բանկերի դրամական փոխանցումների, ակտիվների վաճառքի…) համար եւ նվիրել ԱԱԾ-ին: Բայց ոչ մի դրական տեղաշարժի չի հանգեցնի:
Քանի դեռ կա եռակի (արտոնյալների՝ Լեւոն Տեր-Պետրոսյան, Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան) նախագահական դաշինքը, ՏՏ ոլորտը ՀՀ-ում կաղպարի տակ է:
Չորս խումբ՝
1/ ողորմության սպասողներ= կառավարիչների իշխանության արհեստական վիժման զոհեր:
2/ կոմունիստներ=գաղափարական իմպոտենտներ:
3/ դաշնակցականներ=գլոբալիզացիայի, սրա-նրա քոչվոր ստրուկներ:
4/ ազատականներ= գլոբալիզացիայի, սրա-նրա կայուն ստրուկներ:
Արտագաղթը, սկսած 1991 թ. մինչ հիմա, իշխանությունների կառավարման հետևանքն է:
Սա էլ դասալիքներին՝
https://www.aravot.am/1999/04/17/785696/
Գրվածը բնականաբար հեղինակի սուբյեկտիվ կարծիքն է: Նման ընդհանրական որակավորմներ տալուց հետո, որը ի դեպ ընդհնարապես պատիվ չի բերում նրան, Արամ Աբրահամյանին այլ բան չի մնում, քան ամեն մեկնաբանություն գրողի առաջ ընդունել, որ բացառույուներ լինում են: Իսկ երբ պարզվի, որ նման բացառույունները շատ են, Արամ Աբրահամյանը ստիպված կլինի ընդունել, որ իր գրածն է բացառություն 1-ին խբին ընտրողների մասին:
Ցավը այն է, որ այսօրվա ԶԼՄ-ներից շատերն են հենց ողորմություն սպասողի կարգավիճակում, հետևաբար ոչնչով չեն տարբերվում Արամ Աբրահամյանի ներկայացրած առաջին խմբից: Միգուցե դա է՞լ խոստովանեիք, պարոն Արամ Աբրահամյան:
Հարգելի պարոն Աբրահամյան, Ձեր գնահատականների մեջ շատ կոպիտ եք արտահայտվում, որը ինձ վիրավորում է: Հիմա ես, ին-ինչ խնդիրներից ելնելով, վերջին տարիներին գյուղատնտեսությամբ եմ զբաղվում: Ծառուկյան Գագիկը միակ մարդն է եղել ով աջակցել է ինձ և իմ պես մի շարք գյուղացիների, որ իրենց արդար քրտինքը կարողանան իրացնեն, հիմա ես ողորմության եմ սպասու՞մ, որ իր ղեկավարած ուժին տամ իմ ձայնը: Կարծում եմ, որ ընտրությունները առաջին հերթին պետք է դիտարկել, որպես կատարված աշխատանքների գնահատական: Եթե այս տարիներին Ծառուկյանն է աջակցել ինձ, ես ու՞մ ընտրեմ, եթե ոչ իրեն:
Շնորհավորում եմ, պրն. Աբրահամյան, հիմնական նպատակին հասաք: Պետք էր ցույց տալ, որ ընտրողների մեծամասնությունը ողորմություն սպասող է: Ոչ թե խաբում են, ոչ թե լցոնում կամ ուրիշ հազար ու մի բան: Պարզապես հայերի մեծ մասը ողորմություն սպասող է: Իսկ թե ինչ են քննարկում երիտասարդ ծրագրավորողները բիզնեսի մասին`երկրորդական հարց է:
Հետաքրքիր է, ըստ երեւոյթին, Հայաստանում «ազատական գաղափարներ»ի սահմանումն ու ըմռնողութիւնը յուրահատուկ են:
Րաֆֆի Հովհաննիսյանի կուսակցութիւնը, մնացեալ աշխարհում հաստատված թէ աւանդական եւ թէ արդի ըմբռնողութիւններով, անհնար է գաղափարապէս ազատական կոչել, երբ որ այդքան ազգայնական գաղափարներ է քարոզում: