Շիրակի նախկին մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը, որը ևս մասնակցում է ԱԺ ընտրություններին, որպես պատգամավորի թեկնածու առաջադրված է Շիրակի մարզի ՀՀԿ վարկանիշային ցուցակով, երեկվանից որպես պետական գործիչ բացել է իր ֆեյսբուքյան էջը։ Նրա էջը մեկ օրվա ընթացքում 592 հետևորդ է ձեռք բերել։
Այնտեղ տեղադրված են Ֆելիքս Ցոլակյանի՝ Շիրակի մարզպետ լինելու 3 տարիների որոշ լուսանկարներ։ Նրա ֆեյսբուքյան էջի հայտարարությունից ակնհայտ է, որ այն միջոց է դառնալու ընտրությունների ընթացքը այս հարթակում ևս վերահսկելու։
Նկատենք, սակայն, որ Ֆելիքս Ցոլակյանն այն պաշտոնյաներից է, որը ֆեյսբուքյան պաշտոնական էջ չունենալով էլ՝ տիրապետում էր ֆեյսբուքում կատարվող անցուդարձին։
Կարդացեք նաև
Մամուլի աշխատանքներին հետևելու ու տեղեկացված լինելու առումով դժվար թե որևէ մեկ այլ թեկնածու կարողանա մրցակցել գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում ունեցող ու տարբեր կառույցներում ՝ ԱԱԾ-ում, հարկային մարմիններում, նախագահի վերահսկողական ծառայությունում բարձրաստիճան պաշտոններ զբաղեցրած Ֆելիքս Ցոլակյանի հետ։
Լուսանկարները՝ Ֆելիքս Ցոլակյանի ֆեյսբուքյան էջից:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ