Լրահոս
Օրվա լրահոսը

Նախկին «ժառանգականներ», փոխոստիկանապետ, ՕԵԿ-ական եւ քաղաքացիական ակտիվիստ. ովքե՞ր են «Ազատ դեմոկրատների» թեկնածուները

Փետրվար 20,2017 23:13

Առաջիկա ԱԺ ընտրություններին միասին մասնակցող «Ազատություն» եւ «Ազատ Դեմոկրատներ» կուսակցությունների համամասնական ցուցակում, ինչպես հայտնի է, ընդգրկված է 101 թեկնածու:

Առաջին տասնյակը հետեւյալ տեսքն ունի:

  1. Խաչատուր Քոքոբելյան
  2. Հրանտ Բագրատյան
  3. Ստյոպա Սաֆարյան
  4. Անահիտ Բախշյան
  5. Մասիս Այվազյան
  6. Անժելա Խաչատրյան
  7. Արմեն Առաքելյան
  8. Սոնա Մինասյանը
  9. Նարեկ Այվազյան
  10. Գագիկ Բաղդասարյան

«Մենք կարող ենք» կարգախոսը որդեգրած «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ցուցակը գլխավորող պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը ` «Ժառանգություն» կուսակցության հետ դաշինքի անդամ էր, ՀՀՇ կուսակցության վարչության նախկին փոխնախագահ:

Ցուցակի 2-րդ հորիզոնականը զբաղեցնող ՀԱԿ խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Հրանտ Բագրատյանն էլ, ինչպես հայտնի է,  «Ազատություն» կուսակցության հիմնադիրն է, ՀՀ նախկին վարչապետ, էկոնոմիկայի նախկին նախարար, ՀԱԿ հիմնադիր-անդամ: Բագրատյանը «Ազատ դեմոկրատների» վարչապետի թեկնածուն է:

  1. Ստյոպա Սաֆարյանն էլ 4-րդ գումարման ԱԺ պատգամավոր էր: «Ժառանգության» նախկին անդամը «Միջազգայինև անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի» հիմնադիր նախագահն է, քաղաքական վերլուծաբան: 2009-2012 թթ. Ստյոպա Սաֆարյանը «Ժառանգության» ղեկավարն էր, իսկ ավելի վաղ՝ քարտուղարը:

4. Կրթության փորձագետ, Դ. Դեմիրճյանի անվան թիվ 27 դպրոցի նախկին տնօրեն, նախկին պատգամավոր, իսկ ներկայում՝ Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն, կրկին նախկին «Ժառանգական» Անահիտ Բախշյանն էլ Երեւանի ավագանու անդամ է: Հիշեցնենք՝ նա այսօր հստակեցրել է, թե ինչ է փոխելու՝ պատգամավոր ընտրվելու դեպքում:

5. Մասիս Այվազյանն «Ազատ դեմոկրատների» գործադիր քարտուղարն է, Մարտի 1-ի գործով նախկին քաղբանտարկյալ, նախկին փոխոստիկանապետ, որը 2012թ. ԱԺ ընտրություններում առաջադրվել էր «Ժառանգության» համամասնական ցուցակով:

6. Անժելա Խաչատրյանն «Ազատ դեմոկրատներ» կուսակցության վարչության անդամ է, փոխնախագահ:

7-րդ տեղում «Ազատ դեմոկրատների» վարչության անդամ Արմեն Առաքելյանն է, իսկ 8-րդ տեղում՝ կուսակցության մամուլի խոսնակ Սոնա Մինասյանը:

Ցուցակի 9-րդ տեղում 2015թ. էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարող «Էլեկտրիկ Երեւան» քաղաքացիական նախաձեռնության ակտիվիստ Նարեկ Այվազյանն է:

Տասնյակը եզրափակում է նախկին պատգամավոր, ՕԵԿ-ից հեռացված Գագիկ Բաղդասարյանը, որը ներկայում Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության ղեկավարն է:

Շարունակելի

Պատրաստեց Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728