Նյու Յորքում մահացել է ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը: Այս մասին հաղորդում է RBK-ն՝ վկայակոչելով Ռուսաստանի ԱԳՆ-ն:
«Ռուսաստանի ԱԳՆ-ն խորը ցավով հաղորդում է, որ փետրվարի 20-ին՝ իր 65-ամյակից մեկ օր առաջ, Նյու Յորքում վաղաժամ մահացել է ՄԱԿ-ում Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցիչ Վ.Ի.Չուրկինը»,- ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:
Չուրկինը մահացել է աշխատանքի վայրում: Մահվան պատճառները չեն հաղորդվում:
Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Չուրկինին անվանել է «մեծ դիվանագետ» և «բացառիկ անհատականություն: «Մենք հարազատ մարդ կորցրինք»,- ընդգծել է նա:
Կարդացեք նաև
Վիտալի Չուրկինը ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ էր նշանակվել 2006թ. ապրիլի 8-ին: Մինչ այդ նա զբաղեցնում էր Ռուսաստանի ԱԳՆ հատուկ լիազորություններով դեսպանի պաշտոնը, իսկ 1992-1994թթ. եղել է Ռուսաստանի փոխարտգործնախարար:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ