Շարժայում մեկնարկել է շախմատի ՖԻԴԵ-ի «Grand Prix» մրցաշարը, որին մասնակցում են աշխարհի 18 ուժեղագույն գրոսմայստերներ:
Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը կայացած երեք տուրերում միավորը հաջորդաբար բաժանել է Եվգենի Տոմաշեւսկու, Մայքլ Ադամսի, այսօր՝ Ալեքսանդր Գրիշչուկի հետ եւ 1,5 միավորով բաժանում է մրցաշարային աղյուսակի 5-ից 14-րդ հորիզոնականները: Իսկ միանձնյա առաջատարը ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավն է, որն իր անվան դիմաց գրանցել է 2,5 միավոր:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ մրցաշարի պաշտոնական կայքի