Փետրվարի 20-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն ընդունել է Բրյուսելի շրջանային խորհրդարանի անդամ Սերժ դը Պատուլին և Վալոնիայի շրջանային խորհրդարանի պատգամավոր Բենուա Դրեզին, ովքեր Արցախ են ժամանել միջազգային դիտորդական առաքելությամբ` մասնակցելու ԼՂՀ նոր սահմանադրության նախագծի վերաբերյալ հանրաքվեին։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Արցախի և Բելգիայի միջև տարբեր մակարդակներում հարաբերությունների ընդլայնման հնարավորություններն ու հեռանկարները։
Անդրադարձ է կատարվել նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցերի։
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ