Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Աշոտ Աղաբաբյան. «Քննիչի հարցեր են»

Փետրվար 20,2017 18:44

– ՀՀԿ-ի ցուցակում դուք չկաք, այսինքն, հաջորդ խորհրդարանում Դուք պատգամավոր չեք լինի: Դա անակնկալ է՞ր Ձեզ համար:

– Ոչ մի բան էլ անակնկալ չկա: Ամեն ինչ նորմալ է:

-Այսինքն, նախօրոք Ձեզ տեղեկացրել էի՞ն, որ ցուցակում չեք լինելու:

– Էնպիսի հարցեր կտաք, ոնց որ… քննիչի հարցեր են (ծիծաղում է-Ն. Գ.):

– Պարոն Աղաբաբյան, Դուք վերջերս հարկային պարտավորությունների չկատարման խնդիրներ ունեցաք, ֆինանսական դժվարությունների մեջ ընկաք: Այս ամենը կապ ունի՞ Ձեր`ցուցակում չլինելու հետ:

– Ընդհանրապես կապ չունի: Ես բազմիցս ասել եմ, որ ՀՀԿ-ն քաղաքական բացառիկ ուժ է, որը փորձում է իշխանության գալ եւ երկիրն առաջ տանել:

– Դուք հիմա նեղացած չե՞ք:

– Բնականաբար, կուսակցության անդամները իրավունք չունեն նեղանալու, ընկճվելու: Պաշտոն կունենան, թե`չեն ունեն, պատգամավոր կլինեն, թե`չեն լինի, դա ոչ մի կապ չունի իրենց համար:

– Դուք մնալո՞ւ եք ՀՀԿ-ում, ընդդիմություն չե՞ք դառնալու:

–  Ինչո՞ւ եք էդպես մտածում որ… դուրս գամ ՀՀԿ-ից ու ընդդիմություն դառնամ:

– Նախադեպեր ունենք`Սեյրան Օհանյանը, Հովիկ Աբրահամյանը…

– Դա իրանց խնդիրն ա, գիտեք: Ընդդիմություն դառնալը էդքան էլ հեշտ չի: Էդ որ իշխանություն ես եղել, հետո`ընդդիմություն ես դառնում, դա արդեն աբսուրդի երեւույթ է: Այսինքն, իրանք իշխանության էին, ամեն ինչ շատ լավ ա եղել, հիմա վատացել ա իրանք ընդդիմություն ե՞ն դարձել: Էդպես չի: Իմ կարծիքով, նման ձեւով չարժե մտածել: Ամեն մարդ իրա ճակատագիրն ունի:

– Իսկ Դուք նախագահի հետ անձամբ ե՞ք հանդիպել, ի՞նքն է Ձեզ ասել, որ ցուցակում չեք լինի:

– Ոչ:

– Չե՞ք փորձել հանդիպում փնտրել ու հասկանալ, թե ինչո՞ւ չկաք ցուցակում:

– Բայց արդեն չկամ ու ի՞նչ պետք ա, որ նորից հասկանամ… Ես, ուղղակի կուզենամ, որ իմանամ`թե ո՞ւմ պիտի օգնեմ, որ գնամ ու օգնեմ: Ափսոս ա էդ ընտրազանգվածը: 15 տարուց ավել ա, որ իրար կողք ենք եղել, լավ-վատ… Կուզեմ, որ նախագահն ասի`ո՞ւմ պետք ա օգնեմ, ես կօգնեմ, ի՞նչ ա եղել:

– Իսկ Ձեր քրոջ որդի Արման Սահակյանին չե՞ք օգնելու, նա թիվ 2 ընտրատարածքում է առաջադրվել ՀՀԿ-ից, ռեյտինգային ընտրակարգով: Թե՞ նախագահն ում ասի, նրան էլ կօգնեք:

– Ես ընտրազանգված ունեմ Շիրակի մարզում: Եթե նախագահն ասի`մնա Երեւանում էդ արա, կմնամ`էդ կանեմ: Ընտրությունները ընենց բան չեն որ… ՀՀԿ-ում ինձ նման կուսակցականներ շատ կան, որոնք ինչի՞ պիտի նեղանան, ինչի՞ պիտի վրդովվեն: Նեղանում են էն մարդիկ, ովքեր պաշտոն են ուզում, պաշտոնով էլ չգիտեմ ի՞նչ են անում: Մեր համար պաշտոնը լուծ է: Պաշտոնը, որ տալիս են, ուրեմն էդ գործը պիտի անենք ու անենք: Չմոռանանք, որ Անկախության բանակ գոյություն ունի ու դրա հիման վրա ստեղծված կուսակցություն է ՀՀԿ-ն: Սկզբից մենք ռազմաքաղաքական կուսակցություն ենք եղել, հետո ենք դարձել պահպանողական: Դրա համար, մեզ համար հրամանները շատ կարեւոր են, կուսակցությունը շատ կարեւոր է, որի արդյունքում էլ իրավիճակը պիտի ճիշտ գնահատենք եւ երկիրն այս վիճակից հանենք:

Զրույցը`Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728