Լրահոս
Օրվա լրահոսը

Սիրիական բանակը Հալեպի բնակիչներին կոչ է անում վերադառնալ իրենց տները

Փետրվար 20,2017 18:25

Սիրիական բանակի հրամանատարությունը կոչ է արել Հալեպի մարզի բնակիչներին վերադառնալ իրենց տները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«Զինված ուժերի գլխավոր հրամանատարությունը կոչ է անում քաղաքացիներին վերադառնալ իրենց տները այն բանից հետո, երբ Հալեպի մարզի արևելքի մի շարք բնակավայրերում ու շրջաններում վերականգնվել է կայունությունը և անվտանգությունը»,-ասվում է գործակալության տրամադրության տակ հայտնված փաստաթղթում:

Հայտարարության մեջ նաև նշվում է, որ «բանակային ստորաբաժանումներն այդ շրջանում համապատասխան մարմինների հետ պայմաններ կապահովեն իրենց բնակավայրեր մարդկանց վերադարձի համար»:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728