«Որեւէ դավադրություն, որեւէ գաղտնիության շղարշ չկա: Սահմանված կարգով «Ծառուկյան» դաշինքի համամասնական եւ տարածքային ցուցակները հանձնվել են Կենտրոնական ընտրական հանձնաժողով: ԿԸՀ-ն, սահմանված կարգով`ամսի 26-ին կհրապարակի իր կայքում»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ ԲՀԿ-ն չի հրապարակում իր նախընտրական ցուցակներն ամբողջությամբ, ինչպես մյուս կուսակցություններն ու դաշինքները: Սա Նաիրա Զոհրաբյանը համարում է իրենց մարտավարությունը եւ որեւէ դատապարտելի բան չի տեսնում:
Հարցին`հնարավո՞ր է, այնուհանդերձ, անակնկալներ լինեն ցուցակում, տիկին Զոհրաբյանը պատասխանեց. «Որեւէ անակնկալ «Ծառուկյան» դաշինքի ոչ համամասնական, ոչ տարածքային ցուցակներում չի լինելու»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ