Ոչ մի հակասություն չկա այն բանում, որ Հայաստանը համագործակցում է ՆԱՏՕ-ի հետ՝ լինելով Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ-երկիր: Այս մասին «ՌԻԱ Նովոստիի» հետ զրույցում հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:
«Ես այստեղ ոչ մի հակասություն չեմ տեսնում: Ինչպես Դուք ասացիք, այո՛, մենք ՀԱՊԿ անդամ ենք, և ոչ միայն նրա ամենաակտիվ անդամը, այլև հիմնադիրներից մեկը: Իսկ ՆԱՏՕ-ի անդամ մենք չենք հանդիսանում, բայց բավականին հաջող համագործակցում ենք Անհատական համագործակցության գործողությունների ծրագրի շրջանակում: Ստվեր գցելու փորձերը միանգամայն անհիմն են և ոչ մի բանով հիմնավորված չեն: Նրանք, ովքեր փորձում են դա անել, միանգամայն այլ նպատակներ են հետապնդում, և իզուր»,- ասել է նախարարը:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ