Հայաստանին, բնականաբար, դուր չի գալիս, որ Ադրբեջանը սպառազինություն է գնում Ռուսաստանից: Այս մասին «ՌԻԱ Նովոստիին» տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի արգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:
Հիշեցնենք, հունվարին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Դավոսի միջազգային տնտեսական համաժողովում հայտարարեց, որ Բաքուն Մոսկվայի հետ բանակցություններ է վարում նոր սպառազինություն ձեռք բերելու ուղղությամբ:
«Իհարկե, մեզ չի կարող դուր գալ այն, որ Ադրբեջանը սպառազինություն է գնում մեր դաշնակցից, որը մեծ ջանքեր է գործադրում (այդ թվում և՛ Հայաստանի հետ համագործակցությամբ, և՛ որպես Մինսկի խմբի համանախագահ) տարածաշրջանում խաղաղություն և կայունություն պահպանելու համար»,- ասել է Նալբանդյանը:
Ընդ որում, նա նշել է, որ Հայաստանը պետք է ջանքեր գործադրի՝ ուժերի հավասարակշռությունը պահպանելու համար:
Կարդացեք նաև
«Ինչ վերաբերում է «սպառազինությունների մրցավազքին»: Հայաստանը չէ, որ սպառնում է նոր պատերազմով, Հայաստանը չէ, որ պարծենում է իր ռազմական բյուջեի թվերով և ձեռք բերվող սպառազինության քանակով, Հայաստանը չէ, որ խախտում է Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագրի նորմերը: Թե ինչի է դա հանգեցնում՝ մենք ականատես դարձանք անցյալ տարվա ապրիլին… Բնական է, որ այս պայմաններում մենք ստիպված եք գործադրել բոլոր ջանքերը՝ տարածաշրջանում ուժերի հավասարակշռությունը պահելու և էսկալացիայի նոր ալիք, նոր պատերազմ թույլ չտալու համար»,- ասել է նախարարը:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ