Արցախի Հանրապետության Սահմանադրության նախագծի վերաբերյալ փետրվարի 20-ի հանրաքվեի քվեարկության ընթացքի մասին ժամը 14.00-ի դրությամբ տվյալները հրապարակեց ԼՂՀ հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովի նախագահի տեղակալ եղիշե Արզումանյանը, ով ներկայացրեց քվեարկության մասնակիցների թիվն ըստ ընտրատարածքների։
Ընդհանուր առմամբ ժամը 14.00-ի դրությամբ հանրապետությունում 102757 ընտրողներից քվեարկությանը մասնակցել է 48 115 քաղաքացի կամ ընտրողների ընդհանուր թվի 46.82 տոկոսը։
ԼՂՀ հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովի մամուլի կենտրոն