Լրահոս
Օրվա լրահոսը

Բագրատյանը՝ հեռախոսի խոստումների եւ ընտրակաշառքի մասին. «Մոտեցել են մարդուն, ասել են՝ էսքան փողը ձեզ չէր խանգարի»

Փետրվար 20,2017 15:41

«Ես ուզում եմ զգուշացնել Հանրապետականներին՝ մենք ունենք ահազանգեր, որ մարդկանց տարել են ուրիշ տեղ էլ են գրանցել: Արդեն հանձնարարված է, ասել են՝ կքվեարկես այստեղ առավոտյան, քեզ կտանենք մի ուրիշ տեղ: Մենք նման լուր ունենք: Մենք ունենք նման փաստ: Սա համակարգ է, հրահանգ է, ինչ է՝ չգիտեմ»,- այսօր «Հայելի» ակումբում հայտարարեց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության վարչապետի թեկնածուն՝ Հրանտ Բագրատյանը:

Նա ասաց, որ փաստեր էլ ունեն հեռախոս բաժանելու մասին. «Լսել եմ՝ հեռախոսի խոստումներ կան մարդկանց: Նաեւ մեկ այլ կուսակցությունից խոստումներ գիտենք՝ գյուղացիներին: Մեզ ասել են, հիմա չեմ ուզում բարձրաձայնել»: Լրագրողները հարցրեցին՝ բա ե՞րբ եք բարձրաձայնելու՝ պարոն Բագրատյանը պատասխանեց. «Երբ որ փաստը տեղի կունենա: Բայց մենք հստակ ունենք փաստը, որ մոտեցել են մարդուն, ասել են՝ էսքան փողը ձեզ չէր խանգարի»:

Նա կոչ արեց ընտրակաշառք չվերցնել. «Մի քիչ մթնոլորտ ստեղծեք, այ ձեր ցավը տանեմ, էս երկիրը կկորի: Իրանում կաշառքով չի, Թուրքիայում կաշառքով չի, Վրաստանում կաշառքով չի, Ադրբեջանն էլ մալադեց, էլ չի անում, ընդհանրապես ասում է ընտրություն չլինի, ավելի լավ է այդպես անենք, ում որ պետք է դնենք թագավոր, ասենք՝ էլ ընտրություն չկա: Դա ավելի լավ է, քան այս վիճակը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728