Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր երկիրը շինում են մի քանի օլիգարխ, իրանց շինածն էլ տեսնում ենք». Հրանտ Բագրատյան

Փետրվար 20,2017 15:36

«Մեզ պիտի ընտրեն, որովհետեւ ազատական մտածելակերպի մարդիկ ենք, խրախուսելու ենք բիզնեսի ազատությունը, փոքր բիզնեսը: Չափավորելու ենք խոշոր բիզնեսի աճը: Մեզ պիտի ընտրել, որովհետեւ մենք պիտի կառավարությունը տեղը դնենք, կառավարության ֆունկցիաներից կեսից ավելին տվել են ԿԲ-ին, տեղի է ունենում գործադիր իշխանության լողացող էրոզիա: Ես, պարոն Քոքոբելյանը լավ ենք պատկերացնում պետական կառավարումը ոնց պետք է արվի: Մենք շատ քննադատելու ենք, որ տարել են ԵՏՄ-ին…Ինձ թվում է՝ նույնիսկ ճար չունեն, մեզ պիտի ընտրեն»,- այսօր «Հայելի» ակումբում ասաց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ցուցակի երկրորդ տեղում գտնվող վարչապետի թեկնածու Հրանտ Բագրատյանը:

Խոսելով «Հայկական վերածնունդ» կուսակցության նախընտրական ծրագրի երկու շատ քննադատված պոպուլիստական որակված առաջարկների՝ առաջնագիծը միայն պայմանագրային զինծառայողներով համալրելու եւ ավանդների վերադարձման մասին՝ Հրանտ Բագրատյանն ասաց, որ իրենք քանի տարի է՝ խոսում են բանակի վերակառուցման մասին:

Ինչ վերաբերում է ավանդներին, նա ասաց. «Ավանդների փոխհատուցում կա, ՕԵԿ-ը դրանում դեր է խաղացել, ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն ասում են՝ մեզ մի մոռացեք այդ հարցում, բայց այդ սխեման ձեռառնոցի է, որովհետեւ ավանդները վերադարձնում ենք մեկը 30-ի հարաբերությամբ: Նախ, պետք է որոշենք, որ ավանդները պետական պարտք է: 93-ի կառավարության որոշումը կա, որ ասում ենք՝ հարգելի ժողովուրդ, մենք հիմա փող չունենք, որ ձեզ վերադարձնենք, բայց դա համարում ենք պետական պարտք: Այդ կառավարության որոշումը ոչ ոք չեղյալ չի հայտարարել: Մենք դեմ ենք մեկը 30-ի հարաբերությամբ կոպեկներ վերադարձնելու մարդկանց եւ հետո հայտարարելու, թե տեսեք ժողովուրդ ձեզ համար ինչ ենք անում»:

Մեր հարցին՝ Դուք խոսում եք ներդրումային միջավայրը բարելավելու մասին, բիզնեսը զարգացնելու հնարավորության մասին, բայց այդ ամենի մասին նաեւ գործող վարչապետ Կարեն Կարապետյանն է խոստանում, որ աշխուժացնելու են, ի՞նչն է, որ նա չի կարող անել, իսկ դուք կարող եք անել՝ նա պատասխանեց. «Կարեն Կարապետյանը պետք է սեպտեմբերին կանգնեցներ Հարկային օրենսգիրքը, որտեղ ներդրումների առումով փոքրն ավելի շատ է հարկվում, քան խոշորը: Չի կանգնեցրել: Գործող վարչապետը, ՀՀԿ-ն ներդրումները պատկերացնում են այսպես՝ կկանչեն մի ռուսահայ բանի, ներդրում կանի կապիտալով: Ներդրումները ներքին խնայողության արդյունք են, պետք է այնպես անեն, որ նույնիսկ 100 դոլար ունեցող մարդը ներդրումներին մասնակցի… Մեր երկիրը շինելու վրա ժողովուրդը չի աշխատում, մեր երկիրը շինում են մի քանի օլիգարխ, իրանց շինածն էլ տեսնում ենք, օրը մեկ մի հատ մոլ է բացվում: Ամեն մոլը բացվում է, փակվում է 2000 հատ խանութ»:

Հրանտ Բագրատյանն ասաց, որ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, ամեն մեկը իր պաշտոնավարման ժամանակ 200 հազարական աշխատատեղ է ստեղծել, ստացվեց 400 հազար, բայց վերջին 20 տարում 450 հազարով աշխատատեղերը պակասել են. «Այսինքն, 400 հազարը ստեղծվել է, 850 հազարը պակասել: Նման ներդրումները պահեք ձեզ, եղբա՛յր»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728