Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Հանձնարարվել է ապահովել սահմանափակ ֆիզիկական հնարավորություններ ունեցող ընտրողների ընտրական իրավունքի իրականացման մատչելիությունը

Փետրվար 20,2017 15:28

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանը 12 վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է անհրաժեշտ քայլեր ձեռնարկել՝ ՀՀ ԱԺ 2017թ. ապրիլին կայանալիք հերթական ընտրություններին, համաձայն ՀՀ ընտրական օրենսգրքի 17 հոդվածի 5-րդ մասի, սահմանափակ ֆիզիկական հնարավորություններ ունեցող ընտրողների ընտրական իրավունքի իրականացման մատչելիությունը տեղամասային կենտրոններում ապահովելու համար:

«Յուրաքանչյուր ընտրությունների ժամանակ մենք այս ուղղությամբ աշխատանքներ, իհարկե, իրականացնում ենք: Եվ այս անգամ պետք է արվի հնարավորը, որպեսզի առավելագույնս ապահովենք օրենքի վերոնշյալ պահանջի կատարումը», – ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728