ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ԼՂՀ ԱԺ նախագահի տեղակալ Վահրամ Բալայանը եւ ՀՀ ԱԺ պատգամավորներ Գագիկ Մելիքյանն ու Ալեքսանդր Արզումանյանը փետրվարի 20-ին Արցախում այցելել են առաջնագիծ, ծանոթացել մարտական հերթապահություն իրականացնող անձնակազմերի սոցիալ-կենցաղային պայմաններին, զինված ուժերի մարտական պատրաստականությանը:
Հրամանատարական կազմի հետ քննարկվել են առաջնագծում առկա իրավիճակին, զինծառայողների ծառայության պայմաններին եւ պաշտպանական գոտու ամրապնդմանն առնչվող մի շարք հարցեր:
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ