Քվեարկությունից հետո լրագրողների հետ հանդիպման ընթացքում ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը անդրադարձավ նաեւ Թալիշ գյուղի խնդրին
«Մենք արդեն իսկ իրականացրել ենք մի շարք աշխատանքներ, այն աշխատանքները, որոնք նախատեսում ենք իրականացնել ապագայում, հնարավորություն է տալու, որ մենք ունենանք վերակենդանացված, վերակառուցված Թալիշ: Եվ այդ հանձնարարականների շրջանակում մենք նախատեսում ենք, որ Թալիշում բնակվելու են ավելի շատ թալիշցիներ, քան բնակվում էին մինչեւ ապրիլյան իրադարձությունները»,- ասաց Բակո Սահակյանը:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ