Լրահոս
Օրվա լրահոսը

Բեռնատարի թաքստոցներից հայտնաբերվել է շուրջ 350 շիշ չհայտարարագրված օղի

Փետրվար 20,2017 15:04

Պետական եկամուտների կոմիտեի նախաբացթողումային հսկողության վարչությունն օրերս մաքսային կանոնների խախտման հերթական խոշոր փորձն է կանխել: Այսպես, փետրվարի 16-ին «Գոգավան-Պրիվոլնոյե» մաքսակետում ՊԵԿ աշխատակիցները «Rapiskan» ռենտգեն համակարգով զննման են ենթարկել Ռուսաստանից Հայաստան տեղափոխվող «Ռոզա-Անի» ՍՊԸ-ին պատկանող բեռը և խոշոր խախտում արձանագրել:

«Իրացնելով օպերատիվ տվյալները, ռենտգեն հետազոտության արդյունքում պարզվել է, որ հայտարարագրված ավելի քան 20 տոննա գիպսաստվարաթղթային սալիկից բացի, բեռնատարում մաքսային հսկողությունից թաքցված այլ ապրանք ևս կա՝ 25 արկղ, շուրջ 270 լիտր օղի»,-տեղեկացրել է ՊԵԿ նախաբացթողումային հսկողության վարչության պետ Գեղամ Մովսիսյանը:

Անհրաժեշտ է նշել, որ ալկոհոլային խմիչքները պարտադիր ենթակա են ՀՀ ակցիզային դրոշմանիշերով դրոշմավորման, մինչդեռ չհայտարարագրված օղիների վրա ոչ միայն բացակայում էին ՀՀ դրոշմանիշերն, այլև դրանց գերակշիռ մասը ներկրվել էր առանց ՌԴ ակցիզային դրոշմանիշերի: Դեպքի առթիվ, Մաքսային օրենսգրքի 203 հոդվածի համաձայն, կազմվել է համապատասխան արձանագրություն՝ ապրանքները և տրանսպորտային միջոցները չհայտարարագրելու վերաբերյալ:

ՊԵԿ նախաբացթողումային հսկողության վարչության պետ Գեղամ Մովսիսյանի հավաստմամբ՝ տեխնիկական վերազինման արդյունքում հետևողական հսկողություն է իրականացվում. «Ռենտգենյան զննման ժամանակակից սարքավորումները հնարավորություն են տալիս տարբեր ժամանակահատվածներում և ըստ անհրաժեշտության բեռների լիարժեք զննում իրականացնել և բացահայտել մաքսանենգության ցանկացած փորձ»:

 

 ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի

տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728