Լրահոս
Օրվա լրահոսը

Բակո Սահակյան. Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն հերթական հայտն է միջազգային հանրությանը

Փետրվար 20,2017 14:50

Լրագրողները ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանին խնդրեցին անդրադառնալ ապրիլյան պատերազմի ընթացքում ՄԻԵԴ ներկայացված հայցերին, Բակո Սահակյանն ասաց, որ հանրաքվեն կարելի է դասել այդ միջոցառումների շարքին:

«Սա հայտ է, հերթական հայտը ներկայացված նաեւ միջազգային հանրությանը, որ մենք շարունակելու ենք ժողովրդավարական արժեքների կողմնակից լինելով մեր աշխատանքներում եւ մեր գործունեությունում հետեւողական լինել: Կարծում եմ՝ բոլոր նրանք, ովքեր հնարավորություն են ունեցել նախկինում եւ այսօր դիտորդական առաքելություն իրականացնել, այս միջոցառումը մեկ այլ հնարավորություն է նրանց համար համոզվելու, որ մենք մեր այդ սկզբունքներից հետ չենք քաշվել: Սահմանադրական բարեփոխումների գործընթացը չի վերանայում մեր պետականաշինության փիլիսոփայությունը: Մենք եղել ենք, կանք եւ այսուհետեւ կմնանք ժողովրդավարական արժեքների եւ ազատ երկրում ապրելու կողմնակիցներ: Այդ դիտորդական առաքելություն իրականացնողները այս միջոցառմանը մասնակցելով, կարծում եմ, կհամոզվեն, որ այն, ինչ որ հայտարարում ենք, համապատասխանում է իրականությանը»,- ասաց նա:

Բակո Սահակյանը համաձայն չէ այն տեսակետին, որ միջազգային հանրությունը կոշտ գնահատական է տվել սահմանադրական փոփոխություններին. «Միջազգային հանրության այս կամ այն ներկայացուցիչներ հանդես են եկել տարբեր հայտարարություններով եւ նրանք նշել են, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս պահի դրությամբ Արցախի Հանրապետությունը ճանաչված չէ միջազգային հանրության կողմից, հետեւաբար՝ այս հանրաքվեի արդյունքները նրանց համար ընդունելի չեն լինելու: Բայց այդ նույն միջազգային հանրության կողմից տեսակետներ են հնչեցվել, որ մենք պետականաշինության զարգացման ուղղությամբ իրականացնում ենք հերթական միջոցառումը, եւ այդ առումով այս միջոցառումը նրանք կասկածի տակ չեն դրել: Եթե ուշադիր եք եղել Մինսկի խմբի համանախագահների կողմից կատարած հայտարարությանը, այդ նույն հայտարարության մեջ այդ ամենը նշվել է»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728