Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

«Զարուհին այնտեղից էլ է խոսելու». Բախշյանը՝ Փոստանջյանի՝ «Ժառանգությունից» դուրս գալու մասին

Փետրվար 20,2017 14:12

«Ցավում եմ, որ Զարուհին այդքան ուշ կայացրեց այդ որոշումը, իր նույն հիմնավորումը ես եմ ժամանակին ասել»,-«Հայք» կենտրոնում այսօր լրագրողների հետ հանդիպմանը մեկնաբանելով պատգամավոր Զարուհի Փոստանջյանի՝ «Ժառանգությունից» դուրս գալու որոշումը, ասաց առաջիկա  ԱԺ ընտրություններում «Ազատ դեմոկրատներ» կուսակցության կողմից առաջադրված  Անահիտ Բախշյանը: Հիշեցնենք՝ Փոստանջյանից առաջ նա էլ էր կուսակցությունից դուրս գալու որոշում կայացրել:

«Չնայած մեր «ժառանգական» ընկերներն ասում են՝ մենք ենք հեռացել ժառանգության գծից, բայց չեն կարող դա համոզել: «Ժառանգության» ծրագիրը բոլորը գիտեն՝ արեւմտամետ արժեքներ, ժողովրդավարություն, մարդու իրավունքներ»,-նշեց տիկին Բախշյանը՝ նկատի ունենալով, որ «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքն այդ գաղափարները չի դավանում:

«Զարուհին եւ ես մնացել ենք հավատարիմ նշյալ արժեքներին, իսկ դաշինքի քաղաքական գիծը հայտնի չէ…Զարուհին իր ասելիքն ամեն տեղ կասի: Հիշեք թագավորին, որն ուտում է աքաղաղին, բայց նա փորի մեջ էլ է խոսում: Զարուհին այնտեղ էլ է խոսելու»,-նշեց Անահիտ Բախշյանը:

«ՕՐՕ» դաշինքին դառնալով՝ նա հավելեց, որ վերջինիս առանձին գործիչները քաղաքական դիրքորոշում ունեն, բայց հատնի չէ՝ ո՞ւմ կամ ինչի՞ն է դավանում դաշինքը:

Անահիտ Բախշյանը նաեւ ասաց՝ դեռեւս 2015 թվականից է նկատել, որ «Ժառանգությունը» շեղվում է իր ճանապարհից:

Մանրամասն քիչ ուշ՝ տեսանյութում

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728